Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաթե կապանքներով» Աշոտին տարավ ապահով Նկանը, Գագիկին' Սևան ամրոցը, Գուրգենին' Կոտոր բերդը։ Դարձյալ Սևան բերդը տվեց Հասանի' Վասակ Ամբարիշտի որդու ձեռ- քր։


Այս տեսան Վասպուրականի ազատները, որոնք չկարողացան տանել Ապումրվանի կատարած արարքները և Տրունյաց իշխան Հիսեն' Հոնավարի որդին, Աբեղյանքի իշխան Վարազշապուհը, Թադևոս Ակեացին' Շերեփի որդին և նրանց հետ ուրիշներ, ելան գնացին Ատոմի' մեծն Գուրգեն [ Ապուպելճի ] որդու մոտ, Կանգավար ամրոցը, հանգամանքներից ելք գրտնելու։ Սրանք ամենքն իրենց ունեցվածքով ու գերդաստանով թողեցին իրենց բնակության տները, ժառանգությունը, Դերենիկի որդիների հանդեպ ունեցած հավատարիմ հպատակության պատճառով։ Լավ համարեցին պանդուխտի կյանքով ապրել օտարության մեջ, քան տեսնել կապված ու բանտարգել արված իրենց իշխանի որդիներին, աշխարհի իշխանին (հնազանդեցնողների և հնազանդվողների սովորությամբ, ինչպես խրատում է հեթանոսների վարդապետը), որոնց մանկուց սրտանց հատուցել էին ծառայության պարտքը։


Նույն ժամանակ եկավ Շապուհը' թագավորի եղբայրը և Գագրկ [Ապումրվանին] կարգեց Վասպուրական տերության իշխան, մանավանդ որ Գագիկը փեսայացրել էր Շապուհին,տալով իր դստերը։ Իսկ Ատոմը մունջ մնաց թագավորի երկյուղից։ Եվ Վասպուրականի ազատները գլուխները վերցրեցին ու գնացին Ամիդացոց քաղաքը, Հիսեի որդու Ահմադի մոտ, որը մեծ հաճությամբ իր հետ կապեց նրանց, իբրև պատվավոր այրերի ու զորավոր քաջամարտիկների, մանավանդ որ բազում անգամ արժանացել էին հաղթողի անվան։ Իսկ ավելի առաջ նա իմացել էր նրանց համբավի մասին և մեծ հոժարությամբ ընդունեց նրանց,մանավանդ որ զավթել էր Տաբունի կողմերը և հետամտում էր բնական կարգով ամիրայապետել ամբողջ Հայաստանում, քանզի Տարոնն անվանում էին հայոց առաջին տունը։ Այն գրավել էր Ահմադը և կամ ծնում էր ավելի ևս առաջ գալ, որպեսզի հայոց նախարարներին գրավի մեծապատիվ սիրով, և նրանց միջոցով հաստատ մնա երկյուղալի այն հրամանների հանդեպ,որ հանապազօր Հայոց Սմբատ թագավորն ուղարկում էր նրան։