Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻԳ

                   ՀԱՑՈՑ ՍՄԲԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԱՀՄԱԴ ԱՄԻԴԱՑՈՒ ԴԵՄ'
                     ՎՐԱՑ. ԱՂՎԱՆԻՑ ԵՎ ՀԱՅՈՑ ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆՆԵՐՈՎ, ՍՄԲԱՏԻ
                    ՊԱՐՏՈԻԹՑՈԻՆՆ ԱՀՄԱԴԻՑ' ԱՂՁՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ԹՈԻԽ
                       ԿՈՓՎԱԾ ԳԵՏԻ ՎՐԱ, ՈՐԸ ԹԱՓՎՈԻՄ է ԲԶՆՈԻՆՅԱՑ ԾՈՎԸ


Ինչպես վերևում մի փոքր հիշեցինք, Ահմադը գրավել էր Տարոնի աշխարհը, այն անջատել հայոց պետությունից։Սմբատը բազում անգամ գրեց նրան՝ փութապես թողնել գավառը և տալ Աշոտի' Դավիթ իշխանի որդու ձեռքը։ Նրան խոստացավ Հայոց զորապ ետությունը' արքունի հրամանով և հայերի հնազանդությամբ հանդերձ։Բայց Ահմադը չխոնարհվեց և ո'չ էլ ունկնդրեց նրա ասածներին, արհամարհեց իր մոտ առաքվածներին։


Այնժամ թագավորը դեսպաններ ուղարկեց իր տերության բոլոր կողմերը՝ Հայաստան,Վրաստան և Աղվանք՝ քաղաքացիներին,զորապետներին,գավառապետներին, ովքեր սիրով հնազանդվում և հարկ էին վճարում նրան։Նրա մոտ եկան վրաց Ատրներսեհ իշխանը [և ուրիշներ]։ Եվ, ինչպես ասում են,գումարված զորքի թիվր եղավ 100 հազար։ Ապա գնաց Բզնունյաց ծովի եզերքով դեպի Ապահունյաց կողմերը և բանակեց այն գետի ափին,որը լցվում է Աղձնիքի խոխոմները։ Ահմադը իրազեկ եղավ դեպի իր կողմը [Սմբատի] գալստյան մասին և գումարեց իր նահանգի, Միջագետքի, Գեթացինեքի զորքը և եկավ հասավ նրա դիմացը։Եվ անհապաղ,մի ակնթարթում սպառազինված այրուձին դարձավ կազմ ու կուռ,պատրաստվեց մարտի։ Վասպուրականի քաջերը, որոնց անունները հիշեցինք վերևում, կտրճաբար նետվեցին առաջ,փակեցին բանակի առջևը և ետ դարձրեցին զորագլուխներին։Ինչպես հողմն է այս ու այն կողմ շարժում եղեգների անտառը,սասանեցրին ու շփոթեցրին զորքին։


Իսկ թագավորը,երբ իմացավ, որ զորքերը հարձակվեցին միմյանց վրա,մտածեց,որ միգուցե կարողանա դադարեցնող մաքառումը։Սաստեց պատերազմող իր զորագնգին,բայց չկարողացավ հանդարտեցնել սրախողխող կոտորածի գեղագեղ կոհակներն ու բորբոքված հնոցը։ Նույն ժամանակ շու