Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տվեց ձիու երասանները և մտավ պատերազմի մեջ, այնտեղ ցուցաբերեց բազում արիություններ, սակայն ոչ մի օգուտ չկարոզացավ բերել։Այլ դուրս ելավ մարտից և փախավ դեպի Հողցի ճանապարհը։Իսկ Ահմադը շրջափակեց զորքը, անխնա հարվածներ հասցրեց, մանավանդ նրանց հետ եղած հետևակազոր բազմությանն ու ռազմիկներին։ Եվ ինչպես ասում են սպանվածների թիվը եղավ ավելի քան 5 000։Նրանց մարմինները մեկ տարի մնացին, առանց հոշոտվելու գազաններից ու թռչուններից։ Այդ ժամանակ պատերազմում ընկել էր նաև Գեղարքունիքի իշխան Աշոտ Հայկազնը, որը ճանաչվում էր Սուփանի որդի։ Սպարապետի տիկինը եկավ Տարոնից, մի նշանով գտավ նրա դին՝ տարավ իր Պորպ ավանը և գերեզման դրեց։


                                    ԻԴ
                           ԱՊՈԻՄՐՎԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Բայց Ապումրվանը Դերենիկի որդի Գագիկին հանել էր բանտի կապանքներից' պահում էր ազատ։ Սա քաջաբար,հաստատ մտադրվեց սպանել Ապումրվանին։ Եվ Ամատունյաց տոհմից եղբայրներ Շապուհը, Վահանը և Սարան, Ապուսակր Վահունին և ուրիշներ, միասին խորհրդակցեցին մազիկի հետ և մտադրվեցին սպանել Ապումրվանին, որով կապանքներից կհանեին իշխան Աշոտին ու Գուրգենին և նորից իշխանությունը կվերադարձնեին իրենց։ Իսկ երբ Ապումրվանը փախստականների հետ թագավորի ետևից եկավ Վանտոսպ, Գագիկի հղացումը հաստատորեն կատարվեց։


Երբ թագավորը հեռացավ երկու օրվա ճանապարհ, Ապումրրվանը դուրս էր եկել և զբոսնում էր ձիընթացարանում։Ազատները ետևի կողմից սուր գործի դնելով, սպանեցին նրան,գլուխը հատեցին և ուղարկեցին բերդի մեջ եղողներին։ Աշոան ու Գուրգենը հանվեցին կապանքներից, տիրեցին մեծ զորությամբ իրենց բնիկ իշխանությանը և այնուհետև ապրեցին անհոգ ու ապահով։ Տիկին Սեդան՝ Աշոտի կինը, Վերցրեց Ապումրվանիի մարմինը և դրեց գերեզման այնտեղ, որին անվանում են Ձորո վանք։Ահևական գյուղի վերևում։