Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ կատարվածի մասին [լուրը] հասավ թագավորին,նա ոչ մի այլ պատասխան չտվեց,բայց միայն ասաց՝ <<ըստ արժանվույն այդ գործը կատարվեց»։


Երբ թագավորը հասավ իր աշխարհը, բերել տվեց պարգևներ ու պատիվներ Աշոտի համար' իշխանական կարգով։Գագիկին հասցրեց հայոց մեծերի զորավարության պատվին և բյուզանղական թագավորների օրենքով նրա ձեռքը տվեց խաչվառ։ Իսկ Գուրգենին՝ նրա եղբորը, վստահեց մարզպանության գահի պատիվը, հայոց թագավորների,մանավանդ մեծն Տրդատ թագավորի [սահմանածJ բարձր պատվի կարգով։


                                       ԻԵ
                     ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԿԵՂԾԱՎՈՐ ՍԻՐՈՎ ԷՐ ԱՎՇԻՆԸ ՆՅՈԻԹՈԻՄ
                     ՉԱՐԻՔՆԵՐ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ


Բայց Աբուսաճի որդի Ավշինը, քանզի խռովասեր մարդ էր, ատում էր խաղաղությունը, չէր հագենում մարդկանց արյունը խմելուց և այն լավ էր համարում իր անձը փառավորելու համար։ Երկրի ավերումը կարևոր էր համարում, քան շինությունը։ Ոգորում էր մեր ամբողջ աշխարհի դեմ՝ անընդհատ շրջագայությամբ, մնում էր անհանգիստ և կեղծավոր սիրով Վասպուրական աշխարհի ու նրա պետքերի հանդեպ, կարծել էր տալիս, թե կարող է բարեկամ [լինել]։ Մեկը մյուսի ետևից ստիրյեց նրանց փութալ, իր առջև կատարել ծառայական սպասավորություններ, ինչը արեցին իսկ Աշոտը, Գագիկը և Գուրգենը, կամավոր և ակամա կատարելով նրա հրամայածները։Մեկ֊մեկ գնացին [նրա մոտJ և վերադարձան։


Իսկ մի օր Գուրգենը անցավ գնաց և հանդիպեց նրան Պարտավ քաղաքում և պահվեց այնտեղ երկար ժամանակ, գրեթե մեկ տարի։ Բարիատյաց ու չարասեր Ավշինը նյութեց Գուրգենին հասցնել մեծամեծ չարիքներ, գցել նրան կապանքների ու մահաբեր տանջանքների մեջ, գրավել նրա ամրոցները, երկիրը տալ իր գործավարների ձեռքը, հատուցել նրանց պարսկական հատուցմամբ։ Երբ ոմանք նրան տեղեկացրին, թե Ավշինն ինչ է մտադրվել իր հանդեպ, մանավանդ որ Քրիս