Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աոսի Նախախնամող ու պահապան աջը հավան տ վարեց նրան՝ փրկելու վրա հասած հրածին է կարկտաբեր և կորստաբեր դիպվածից, աստծուց հասած օգնությամբ նա գործեց ավելի քաջասրտորեն և դուրս պրծավ գազանի երախից։Ելավ գնաց ու հեռացավ' վրա հասած գիշերվա օգնսւթյամբ։ Նրա հետ էր Ամատունյաց տոհմից Շապուհը, նա, որը եղավ Գագիկի գործակիցը Ապումրվանի սպանության ժամանակ, ինչը հիշեցինք ավելի վերևում։Ապա եկան մտան իրենց աշխարհը։ Եվ մեծ խնդությամբ լցվեց երկիրը, կարծես տեսնում էին մեռյալների մէջից եկած ինչ-որ մեկի։


Իսկ Ավշինը, զրկվելով իր հղացած դիտավորությունից,կրկնեց իր չարակամությունը նաև այսպես։ Ելավ, սպառնալով ու մռմռալով, խրոխտ ու դառնաշունչ և հանկարծակի եկավ մտավ Շամիրամի քաղաքը' Վանտոսպ։Իսկ Աշոտ իշխանն ու իր եղբայրները խույս տվեցին Փոքր Աղբակի կողմերը,Ջլմար և Սրինգ ամրոցների մոտ։ Ավշինը [Վտսպուրական] աշխարհը վստահեց Սափի անունով ինչ-որ ծառայի, որը հույն գերյալներից էր,ներքինի,թողել էր հավատն ի Քրիստոս, ընդունել մահմեդական գենը, լցվել արյունարբու գիաությամբ։Նա տարածեց, սփռեց իր գործավարներին ամբողջ երկրում, բայց չկարողացան մի հնար գտնել ամրոցները վնասելու համար։Եվ այդպես անհոգ և աներկյուղ բռնությամբ հարկ էին պահանջում գործակալներով։ Մի ուժեղ զորագունդ եկավ ու մնաց Մարդաստան գավառի Համբույրազան ավանում, ուր այն ժամանակ Նախճավան քաղաքից տեղափոխվել էր Մարզպետականի եպիսկոպոսական աթոռը։ Ձմեռային եղանակին այնտեղ հասան մեր քաջերը՝ երեք եղբայրները, սակավաթիվ ազատազորքով և մթնշաղի լույսի տակ վազքով վրա հասան ու սրի քաշեցին շատերին։ Բայց քանի որ երկար ընթացքից և թանձրամած ձյան կուտակումներից ձիերը հոգնել էին, պակասել էր նրանց ուժը, ուստի թշնամիները, աղեղներով, նիզակներով անաղմուկ հարձակվեցին նրանց վրա, ձերբակալեցին ոմանց, կեսին դատապարտեցին մահվան և նրանց գլուխները հատելով, բարձրացրին փայտի վրա, պարսպի դարպասների վերևում։ Իսկ ձերբակալվածներին ուղարկեցին Ավշինի մոտ' Պարտավ, կապանքների մեջ գցեցին բանտ,դատապարտեցին մահվան և սրով խողխողեցին, կտրելով մեջքերից։