Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես բոլոր բռնվածներին տանջամահ արերին, չարչարեցին, կտրեցին մեջքերից և ահ ու սարսուռի մեջ դրեցին նրրանց տեսնողներին։ Բայց միայն ոմն Արշակ Վարաժնունյաց տոհմից [փրկվեց] Շապուհ Բապրատունու գոտեր խնդրանքով, որին այն ժամանակ կնության էր առել Ավշինը, անօրեն ամուսությամբ։Նրան աղերսեց Վասպուրականի Սեդա տիկինը, որն Աշոտի կինն էր ու Ապումրվանի դուստրը, և փրրեցին նրան Ավշինի սրից։


                                           ԻԶ
                         ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՍԱՍՏ ԲԱՐԿՈԻԹՅԱՄԲ ՄԵՌԱՎ
                                  ԱՎՇԻՆԸ ԵՎ ԱՄԲՈՎՋ ԻՐ ՉՈՐՔԸ


Բայց ո՞ւմ կամ որ երկիրն էր, որ չկործանեց Ավշինը, պես¬պես լլկանքներով,ավազակային ասպատակություններով,ավարառությամբ հափշտակումներով, կոտորելով սրով ու սովով։Քանզի այնչափ սաստկացավ սովը, որ ինչպես անարատի, ուտում էին ոչ միայն անմաքուր կենդասիներին այլև,որ սարսափելի է ու դժնդակ և անցնում է գազանային կատաղությունից,առանց խղճալու ուտում էին մեռիալների մարմինները,գերեզմաներից հանելով մեկ-երկու տարի թաղելուց հետո։ Եվ սրա պատճառն ի՞նչ է,եթե ոչ այն, որ ասել է Պողոսը. «Որովհետև չկամեցան աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ՝ մատնեց նրանց անարդ մտքերի, անվայել արարքների>>։Նույնպես մարգարեն է ասում բաբելացոց գերության մասին.«Հայրերը պիտի ուտեն իրենց որդիներին, և որդիներր' հայրերին»*, ինչպես եղավ Վեսպասիանոսի ժամանակ։Քանզի վտանգը հասել էր երկնուստ և աստվածառաք էր բարկությունը, ոչ ոք ի զորու չեղավ ընդդիմակայել և պատերազմել նրա դեմ, այլ ում հարվածեց, նրան էլ բժշկեց։Մինչ երկիրն այսպես տարակույսների մեջ էր, և հույս ունեին առատաձեռն աստծո գթության վրա, այնպես որ աստված սովոր է բարկության մեջ լինել ողորմած։ Հովսեփ անունով մեկը։


  • Հովմ., Ա, 28

— եղեկ․,Ե,10,