Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հույն ազգից, որ ծառայում էր Ավքինին, ներքինի էր, թողել էր քրիստոնեական դավանանքը և հավատում էր Մուհամմեդի մոլորությանը, Գազանաբարո մարդ էր, կատաղի, անհագուրդ մարդկանց արյունը խմելու մեջ, պատերազմներում զորավոր ուժով, ազնվազարմներին ահարկու։ Սրա զորավոր ձեռքերում թր Ավշինի ուժն ու կարողությունը։ Բայց նախախնամող աստված, որ փոփոխում է իշխանների սիրտը' Լովսեփին քակեց,բաժանեց Ավշինից։ [ՀովսեփըJ թողեց Պարտավ քաղաքը, առավ իր զորքը և փութապես անցավ գնաց Ասորվոց աշխարհը։Այս լսեց Ավշինը և մնաց գլխիկոր, փութաց, գրեց Սափիին,որը նստել էր Վանտոսպում և ճոխանում էր Վասպուրականի իշխանությամբ ու առանց հապաղման վազընդփույթ գնաց հասավ Ավշինի մոտ, Մարակա քաղաքը։ Հանցանքին ըստ արժանվույն, տիրոջ բարկությամբ լցված սուրը խաղաց Ավշինի և առհասարակ նրա բանակի վրա։Աստծո հրեշտակը հասցրեց անբուժելի հարվածներ, Հերովդեսի ախտակրության օրինակով ուռչեց չարալլուկ ուռուցքով, թարախակալվեց և գազանային արյամբ լցված, արյունապարտ մարմինը նեխվեց,քայքայվեց։ Նախ և առաջ Սափին, իրենից հույժ ուրեցյալը,ըմպեց մահաբեր թույնը, անբուժելի խոցերից այրվեցին ոսկորներն ու մարմինը, և Ավշինի առջև նա զրկվեց կյանքից։նույնպես և ամբողջ զորքն ու զորագլուխները, կարավանի բազմությամբ հանդերձ, ընդունեցին կորստյան վճիռը։Ձիերը, էշերի և ուղտերի երամակը նույնպես այրվեց նույն խոցերից ու կոտորվեց։ Իսկ ինքը' Ավշինը տանջալի փորձություն կրեց,ճաշակեց ավելի մեծ դառնություն, քան իժի թույնը և գնաց կորստյան ճանապարհով։ Եվ դժոխքը ներքուստ դառնացավ,երբ պատահեց նրան' իր գործած անբավ շարագործությունները տանելիս։


Իսկ մեր աշխարհը ոգի առավ, յուրաքանչյուրը, ըստ տարիքի չափի, մեծից մինչև փոքրը բնակվեցին խաղաղությամբ,գոհացան աստծո գթությամբ և հիացմամբ հայելով նրան,ասում էին, թե' ո՜վ էր, ինչպիսի՜ն և ինչպես կորավ.<<Ինչպես դադարեց հարկ պահանջողը, հանգչեց տագնապողը։ Ինչպես գերեզման իջավ նրա փառքը>>։


Հմմտ. Եսայ., ԺԴ, 4, 11։