Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սավորությունր, մոտը եկածների ապաշխարանքը,հույսը վախճանից հետո,Քրիստոսի մարդասիրությունը։ Առաջ բերեց հավատարմության ապացույցներ և փոքր ժամանակում մեծ֊մեծ դատողություններ արեց պոռնիկի, մաքս պահանջողի,ավազակի և սրանց նմանների մասին։ Հառաչեր, արտասուք հեղեց, խոստովանքով ու ողորմագին պաղատանքով,միչև մահը տրտմեց, հայցեց կենաց դեղը, աստծո որդու մարմինն ու արյունը' մեղքերի թողության համար։ Վայ տվեց, ախուվախ արեց անհամար հառաչանքներով և մեծ ողբով դիմելով քրիստոսին։ Կարծր քարերը խփեց երեսին, հորդառատ արտասուք թափեց կճած աչքերից,ձեռքի ճիրաններով փետեց նորափթիթ, ծաղկազարդ ու ոսկեճաճանչ մորուսը,և սրանից էլ առավել էր ապաշխարանքի անհացությունը։ Աչքին երևացին սուրբ հրեշտակներ, որոնցից սարսափահար եղավ նրա նայվածքը, միտքն ապուշ կտրեց, և հայացքը հառելով շուրջը, հարց տվեց, ասելով' «Թողություն կլինի՞ իմ գործած չարիքների համար, աստված թողություն կանի բազում մեղքերիս համար ,ասացե'ք ինձ, տվեք ինձ պատասխան»։Այս ասելով ևրեսը վեր ու վար էր անում, հարվածում մահճին, երկար ու տարբեր ձայներով հյուսում եղկելի ողբեր։ Ես կողքին էի և ստուդապես, ու լիովին իրազեկ եղա փրկության հանդեպ նրա ունեցած հաստատ հույսին։ ճա շակեց աստծո կենարար որդու կենաց հացն ու արյունը և հոդին ավանդեց սուրբ հրեշտակների ձեռքը, համարձակորեն անցավ գնաց իշխանությունից, պետությունից և այս խավարի աշխարհակալներից, որոնք ի կորուստ սեփական անձերի, բռնությամբ տիրում և ձգում են իրենց կողմը ավելի անհավատներին, քան հավատացյալ հոգիներին ու ապաշխարողներին։


Աշոտի մահից և նրա համար արված սգի օրերից Վասպուրական տերության իշխանությունը [ձեռքն] առավ նրա եղբայր Գագիկը։ Եվ եկան միևնույն տեղը Գագիկն ու Գուրգենը՝համահայր և մի մորից ծնված եղբայրներ, Սենեքերիմի ու Դավթի երկու քաջատոհմիկ իշխանություններից [սերված], համերաշխ էին ու համահաճ, հեզահայաց միմյանց հանդեպ' սիրո հորդորմամբ, խոհեմաբար հեռու մնացին վատ-