Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կ. Միքայելյանի արխիվում (գործ № 665) առանց վերնագրի, «Մոռացված ուղի» խորագրի տակ, պահվում է այս բանաստեղծության մի ինքնագիրը (ուղարկված էր «Գարուն»-ի 1-ին գրքի համար, բայց չտպագրվեց)։

Այդ ինքնագրում.

2 Դեռ չի ջնջել քո գծերը գունատ,

5 Սառը տխրությամբ նայում եմ հեռվում

15 եվ որպես բեռին հնազանդ գերին

16 Դարձել է հոգիս հեզ և անվրդով։

20 Քեզ ի՞նչպես կանչեմ... Ես այն չեմ, այն չեմ!...

10, 12, 13, 17, 18 Ինչպես «Հորիզոն»-ում։

22 Տխուր երգ (էջ 127)

Առաջին անգամ տպագրվել է «Լրաբեր», 1909, № 41, (11 հոկտեմբերի) առանց վերնագրի, ապա՝ «Գեղարվեստ» № 3 (1909, էջ 63) «Աշնան երգերից» խորագրի տակ։ «Լրաբեր»-ում բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Մոսկվա։

«Լրաբեր»-ու․

3 և 19 տրտմությունն է երգում

25 «Մարել ես արդեն, մեռել ես հավետ» (էջ 130)

Առաջին անգամ տպագրվել է «Լրաբեր», 1909, № 2 (6 հունվարի) «Սարսափի գիշերներ»-ից վերնագրով։ Բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Մոսկվա։ «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատոր է մուծվել արմատական վերամշակումից հետո.

«Լրաբերս»-ում.

3 Գիշերն է գրկել հոգիս ալեկոծ

4 Եվ դեպի Արփին չըկա արահետ։

5 Անուրջ-օրերի ցնորական ե՛րգ,

6 Դու վաղ ես լռել իմ մեռած հոգում.—

8 Սոսկումի օվկիա՛ն... Եվ չկա եզերք...

9 Փռվել է ճնշող խավարը վրաս,

10 Գրկել է հոգիս Գիշերը անափ,

11 Լցրել է սիրտս տրտունջ ու տագնապ.

12 Կյանքը սարսափ է... Եվ չկա երազ...

26 «Մեղքի մթին քարայրից» (էջ 131)

Ինքնագիրը մատիտով վերնագրված է «Տանջանքի գիշեր» և ապա ջնջված։