Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

1

ՓԱԽՈՒՍՏ

И если страстный, в час заветный,

Заслышу я мой трубный звук…

Tertia Vigilia

Ես լսեցի քեզ, իմ փողի ձայն,
Քաղցր քնի մեջ հասար դու ինձ.
Ալկովը շքեղ և դյութական
Շրջապատում էր ամեն կողմից։

Անցան այդ միգում, օ, չըգիտեմ,
Գուցե տարիներ, գուցե դարեր.
Տարորեն մոտ էր մի լույս եդեմ
Եվ հեռու՝ կյանքը աղմկաբեր։

Բայց ցնցվեցի ու ելա հանկարծ,
Փշրեցի շղթան իմ ձեռների,
Եվ փայլակի պես իմ դեմ շողաց
Հաղթական աղմուկն այն ձայների։

Եվ քունըս, այնքան համր ու երկար,
Կարճատև թվաց երազի պես.
Նետեցի ծածկոցն ու խելագար
Սուզվեցի օրվա հուրերում ես։