դեղագործները այն ժամանակ ծախում էին տուրիստներին հարկ եղած դեպքում ձյունաջրին խառնելու համար։
Հանգիստ նստած հացս էի կտրում, որ թեթև մի շրշյուն ըստիպեց աչքերս վեր բարձրացնել։ Առջևս կանգնած էր մի փոքրիկ էակ, ցնցոտիներ հագած, սև ու գզգզված և իր խոր ընկած աչքերը վայրագ ու աղերսագին հացիս հառած։ Եվ ես լսեցի խռպոտ ու հաստաձայն մի հառաչ և մի բառ` կարկանդա՜կ։ Չկարողացա ծիծաղս զսպել, լսելով այդ անունը, որով նա պատվեց իմ կիսասպիտակ հացը, որից կտրեցի մի մեծ կտոր ու առաջարկեցի նրան։ Նա դանդաղ մոտեցավ, աչքերը շարունակ հացիս հառած, ապա ափն առավ հացիս կտորն ու փութկոտությամբ ետ քաշվեց, կարծես վախենալով, որ մի գուցե իմ առաջարկն անկեղծ չէ, կամ ես արդեն զղջացել եմ, որ առաջարկեցի։
Բայց նույն վայրկյանին նրան գետին գլորեց մի այլ փոքրիկ վայրենի, որը չգիտեմ որտեղից դուրս պրծավ։ Սա այնքան նման էր առաջինին, որ նրանց արյունակից եղբայրներ կարելի էր համարել։
Նրանք թավալվում էին գետնի վրա, մրցելով թանկագին ավարի համար, որը նրանցից ոչ մեկը չէր կամենո՜ւմ կիսել իր եղբոր հետ։
Առաջինը սրտմտած ճանկեց երկրորդի մազերն, իսկ վերջինը սրա ականջը կծեց և նրա կտորն իսկույն դուրս նետեց իր բերնից արյունախառն թքի հետ։«Կարկանդակի» օրինավոր տերը փորձեց իր փոքրիկ ճանկը հափշտակչի աչքը խրել, մինչդեռ մյուսը ճգնում էր մի ձեռքով խեղդել սրան, իսկ մյուսով` հացի կտորը գրպանը կոխեր: Բայց հաղթվածը հուսահատությունից ուժ առած գլխով մի հարու տվեց իր եղբոր փորին ու նրան գետին գլորեց։
Սակայն հարկ կա՞ արդյոք նկարագրելու մի զզվելի մրցություն, որն ավելի երկար տևեց, քան կարելի էր սպասել, աչքի առաջ ունենալով նրանց մանկական ուժերը։
«Կարկանդակը» ձեռքից ձեռք էր անցնում և րոպեապես մի գրպանից մյուսը տեղափոխվում, բայց, ավա՜ղ, փոխելով և իր չափը, այնպես որ, երբ վերջապես շնչասպառ, հոգնատանջ, արյունլվիկ նրանք դադար առան, այլևս մրցելու անզոր, ճիշտն ասած, կռվի պատճառն էլ արդեն չքացել էր։ Հացի կտորն