փշուր-փշուր էր եղել նման այն ավազին, որին խառնվել էր:
Այդ տեսարանը պղոտորեց ինձ համար պեյզաժը և մինչև այդ մարդուկներին հանդիպելս ինձ տիրող խաղաղ բերկրանքը օդը ցնդեց:
Եվ ես երկար մնում էի տխուր, շարունակ ինքս ինձ կրկնելով՝ կա ուրեմն մի սքանչելի երկիր, ուր հացը կարկանդակ է կոչվում, ուր նա մի այնքան հազվագույտ կամակ է, որ առաջ է բերում ի՛սկ որ եղբայրական կռիվ:
14 ԺԱՄԱՑՈՒՅՑ
Չինացինք կատվի աչքերից են իմանում, թե որ ժամն է:
Մի օր մի միսիոնար Նանկինի շրջակայքում զբոսնելիս տեսավ, որ ժամացույցը մոռացել է և դիմելով մի փոքրիկ տղայի հարցրեց, թե ժամին քանիսն է:
Երկնային պետության լաճը մի վայրկյան շփոթվեց, բայց իսկույն սթափվելով պատասխանեց՝ «իսկույն կասեմ ձեզ»: Քիչ անց նա եկավ մի ահագին կատու գրկած և, ինչպես պատմում են, նայեց այդ կատվի աչքերին՝ սպիտակուցքին ու վստահ ասաց. «կեսօրից քիչ պակաս է»: Եվ իրոք այդպես դուրս եկավ:
Իսկ ես, երբ թեքվում եմ դեպի գեղանի Ֆելինը, որպիսի՜ սքանչելի անուն, որն անտարակույս իր սեռի փառքն ու իմ սրտի պարծանքը է, իմ մտքի բույրը, միևնույն է, լինի դա գիշերը թե ցերեկը, կատարյալ լույսի թե անթապանց ղավարի մեջ, նրա սիրելի աչքերում ես պարզ տեսնում եմ ժամը՝ միշտ նույն լայնածավալ հանդիսավոր, անհուն որպես տարածությունը, առանց րոպեների ու վայրկյանների բաժանման, մի անշարժ ժամ, որ ժամացույցների վրա նշանակված չէ, որը միաժամանակ թեթև է, որպես հառաչ է արագ, որպես ակնարկ:
Եվ եթե անտանելի մեկը գա ինձ խռովելու, երբ հայացքս հանգչում է հմայիչ ժամացույցի վրա, եթե անհամբեր անտանելի մի ոգի, եթե մի խանգրիչ Դև ասեր ինձ՝ «ի՞նչ ես նայում այդքան ուշադիր, ին՞չ ես որոնում դու այդ էակի աչքերում, գուցե այտեղ տեսնում ես դու, թե ո՞ր ժամն է անառակ
18 Վահան Տերյան, հ II