Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 «Ձկնորսի սիրուն աղջիկ» (էջ 290)

Առաջին անգամ տպագրվել է «Երկեր»-ի 1956 թ. հրատարակության «Թարգմանություններ» բաժնում (էջ 430):

Ինքնագրում կան այլընթեռումներ.

8 Դու անհոգ հանձնում ես քեզ

15 Նորա խորքում են ննջում

3 «Երազիս տեսա սիրածիս հին» (էջ 291)

Առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթ», 1940, № (10 հունվարի) «Վ. Տերյանի անտիպ բանաստեղծություններից» խորագրի տակ. աստղանիշերից հետո փակագծերում գրված է` «Հայնեից»:

«Գրական թերթ»֊ում 8-րդ տողի «նոցա»-ն տպագրվել է «նորա»։

Ինքնագրում կան այլընթեռնումներ.

10 Եվ այնտեղ ահա հանդիպեց ինձ

14 Դու խեղճ, դու հիվանդ, դու դալկադեմ

4 «Դու, որպես հեոու լեռների շուշան» (էջ 202)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորում (էջ 87):

Ինքնագրում կա 4-րդ տողի տարբերակը.

4 Թախիծ է ահա իմ սիրտըս այրում

5 «Ասա՛, ո՞ւր է քո սիրածը սիրուն» (էջ 293)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորում (էջ 88)։ Ինքնագրի վերջում, իբրև 8-րդ տողի տարբերակներ, գրված է` «կամ».

(Սիրուց մոխիր է մնացել միայն)

(Այստեղ իմ սիրո մոխիրն է միայն)

6 Ուխտագնացություն դեպի Կելար (էջ 294)

Առաջին անգամ տպագրվել է «Խորհրդային գրականություն», 1940, № 1 (էջ 40—41), «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ։ թարգմանությունը կիսատ է` թարգմանված է 1-ին մասը լրիվ, 2֊րդից 8 տուն (10-ից), 3-րդ մասը (5 տուն) չի թարգմանված):

Հայնեն ծանոթագրել է «Ուխտագնացություն…»-ը. «Այս բանաստեղծության սյուժեն,— գրել է նա,— ամբողջապես իմս չէ. Այն առաջացել է իմ հռենոսյան հայրենիքից մնացած հիշողություններից: Երբ ես դեռ փոքր երեխա էի և Դյուսելդորֆի ֆրանցիսկյանների վանքում վարժեցնում էին, սովորեցնում էին գրագիտություն և լուռ նստել, շատ հաճախ ինձ հարևան էր դառնում մի ուրիշ երեխա և նա ինձ հաղորդեց իր պատմությունը. Մայրը նրան մի անգամ վերցրել է իր հետ Կևլար… Այստեղ նա աստվածամորը իբրև նվեր տվել է մոմե ոտք և բուժվել է նրա հիվանդ ոտը. Այդ երեխային հետագայում ես նորից հանդիպեցի լիցեի բարձր դասարանում… և նա, ծիծաղելով, ինձ հիշեցրեց իր