Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7 «Ես դաշույն եմ, բոց եմ ես» (էջ 296)

Առաջին անգամ տպագրվել է «Երեքհատորյակ» - ի 3-րդ հատորում (էջ 117) առանց վերնագրի։ Անմշակ է, թերևս առաջին «փորձն» է, վերնագիրն էլ («Քայլերգ») չի թարգմանված։

8 Շլեզվիգի ջուլհնակները (էջ 297)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու» ֊ի 4֊րդ հատորում (էջ 83 — 86)։ Ինքնագրում վերնագրիր հետո փակագծերի մեջ նշված է «Հայնեից», ապա բանաստեղծության տակ նշված է թարգմանության տեղը` «Մոսկվա» և ստորագրությունը` «Վահան Տերյան»։

«Շլիզվիգի ջուլհակնր»֊ի գրության «առիթը» եղել է սիլեզյան ջուլհակների 1844 թ. հունիսի ապստամբությունը։ Հայնեն, ի տարբերություն ուրիշ գրողների, բարձր է գնահատել սիլեզյան դեպքերի նշանակությունը։ Սիլեզյան դեպքերը հատկապես բարձր է գնահատել Կ. Մարքսը. «...Ֆրանսիական և անգլիական բանվորական ապստամբություններից և ոչ մեկը այնքան տեսական և գիտակցական բնույթ չուներ, ինչպես սիլեզյան ջուլհակների ապստամբությունը։

Ամենից առաջ, մտաբերեցեք ջուլհակների երգը, պայքարի այդ խիզախ կոչը, որտեղ նույնիսկ հիշատակություն չկա օջախի, ֆաբրիկայի, օկրուգի մասին, բայց որտեղ դրա փոխարեն պրոլետարիատը հենց միանգամից ապշեցուցիչ որոշակիությամբ, կտրուկ կերպով, առանց այլևայլությունների և տիրաբար հայտարարում է ի լուր ամենքի, որ նա կանգնած է մասնավոր սեփականության հասարակության դեմ հանդիման։ Սիլեզյան ապստամբությունը սկսում է հենց նրանով, ինչով որ վերջացնում են ֆրանսիական և անգլիական բանվորական ապստամբությունները,— նրանով հենց, որ գիտակցվում է պրոլետարիատի էությունը» («Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը Արվեստի մասին», 1-ին հատոր, 1963, էջ 690 — 691։ Ընդգծումները Կ. Մարքսինն են — Վ. Պ.)։

Հայնեի բանաստեղծությունը անգլերեն է թարգմանել Ֆ. էնգելսը և հրատարակել նույն 1844-ին։

«Շլիզվիգի ջուլհակները» առաջին անգամ հայերեն է թարգմանել Ալ. Ծատուրյանը («Գործ», 1917, № 4, էջ 53 — 54)։ 1923-ին (հավանորեն անծանոթ Տերյանի թարգմանությանը) այն հայերեն է թարգմանել («Ջուլհակները»