Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է զգում և մխիթարված։ Այդ սերը, որով գուրգուրում է երիտասարդ սերունդը մի հին պոետի, այդ ոգևորությունը, որով խոսում է աճող սերունդն իր երկրի մասին, որպես բալզամ ամոքում են պոետի սիրտը. և սա նրա կյանքի ամենաերջանիկ րոպեներից մեկն է։ Այս էր նրա խոսքերի իմաստը։

Եվ այդ երջանկությունը փայլում էր նրա նահապետական դեմքի վրա, նրա լցված ծեր աչքերում...