Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, ուրախությամբ հյուրընկալում ամեն մի հայի, որ այստեղ, հայրենի հողից հեռու, անշուշտ կարիք պիտի զգա, մանավանդ այս օրերում, հանդիպելու մի տեղ իր հայրենակիցներին և նրանց հետ որոշ բարոյական կապ պահպանելու։

Այսօր, չէ՞ որ, ավելի քան երբևիցե, անհրաժեշտ ու բաղձալի պիտի լինի մի այդպիսի կապ մեր ցիրուցան հայրենակիցների մեջ։ Մենք դժբախտաբար դեռ չենք սովորել գնահատել ու խրախուսել այսպիսի կուլտուրական հիմնարկությունները։ Ամենքը խոսում են անվերջ «հայրենիքի սիրո և ազգային հպարտության մասին», բայց ոչ ոք չի մտածում միացնել այդ հայրենիքի ցրված ուժերն ու աշխատել նրանց հոգևոր կապը հաստատ ու ամուր դարձնել։ Մինչդեռ չէ՞ որ ի վերջո այդ կապն է հայրենիքի ստեղծողն ու պահողը։

Ահա թե ինչո՜ւ պետք է սրտանց ողջունել տեղիս Հայ Գեղարվեստական Ընկերության գործունեությունը, որ վերսկսվել վերջին երեկույթով։ Ընկերության երեկույթները գրավիչ են I նրանով, որ մի զարմանալի պարզություն է տիրում այնտեղ որի շնորհիվ ստեղծվում է ընտանեկան մի մթնոլորտ միանգամայն հակառակ այն զսպված ու ինքնագոհ-փքուն տրամադրության, որ իշխում է այն մեծ ու պաշտոնական չոր երեկույթներում, ուր բարեհաճում են ճեմել տեղիս արիստոկրատ ձևացո հաստ գրպանները։

Գեղարվեստական Ընկերության երեկույթներին հրավիրվում են հաճախ անվանի երգիչներ, դերասաններ, գեղագետներ, բայց միևնույն ժամանակ ով որ շնորհք ունի՝ միշտ հնարավորություն է ստանում իր այդ շնորհքը ցույց տալու, և հաճախ այստեղ բեմ են ելնում ուսանող-ուսանողուհիներ՝ նվազելու, երգելու կամ ոգելու։ Սիրով մասնակցում են այդ երեկույթներին և աջակցում Ընկերության և մեր հայազգի երգիչներ ու երգչուհիները՝ օրինակ Աբրահամյան, Ամիրջան, Վարդ, մասնակցում են և ռուս արտիստներ։ Այս վերջին երեկույթը, որի կազմակերպության ամբողջ ծանրությունը իրանց վրա էին վերցրել Ընկերության ադամներ նկարիչ Օքրոյանն ու Ե. Սահաթչյանը, միանգամ անհաջող կարելի էր համարել, եթե միայն հայկականը մի քիչ ավելի լիներ, և դահլիճը՝ քիչ ավելի հարմար։ Սակայն այդ երեթերությունն էլ կարելի է ներելի համարել, աչքի առաջ ունենալով