Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հադանոք Վահան

P. Տ. Ինչպես ասում են, այդտեղ շատ կան նորություններ՝ գրեցե′ք։

[Չնայած ամեն ինչի, սարսափելի ձանձրույթ է այստեղ։ Ուրեմն կգրե՞ք:

Ի դեպ ուղարկում եմ Զեզ «Liber»֊ի երգիծական բաժնի նյութերից մեկը]6։

12. Ս. ՕՏԱՐՅԱՆԻն

(ճաաված

<1905, փետրվար, Մոսկվապում›

Ձեզ գրեցի նամակս,բայց մի քիչ էլ եմ ուզում գրել: Ինչ վերաբերում է ուղարկածս «բանաստեղծի»Բոկաաչչիո լինեիուն՝, երաշխավոր չեմ, կարող է լինել,թեև մեզանում այժմ նույնիսկ Բայրոնների թիվը երևի մի քանի տասնյակի կհասնի։ Հիմա ի՞նչ վնաս, որ մի քանի հատ էլ Բոկաչչիո ունենանք... Վերջին կիրակի այստեղ եկեղեցում (սխալվեցի, կիրակի չէր, վարդանանց տոնին էր) Մնջոյանը մի ճառ ասաց, որը քահանան ընդհատեց, որովհետև նա խոսում էր կառավարության դեմ։ ժամը վերջանալուց հետո քահանային մի լավ կոթեցին։

Դուք, ի միջի այլոց, գրում եք Ձեր լեզվի մասին։ Իրավ որ ցանկալի է ուղղել և դա Զեզ համար բոլորովին դժվար չի լինի։

Ես էլ հայերենում թույլ եմ (չնայած որ ճեմարանում 5 ունեմ և համարվում եմ հայագետ) և մտադիր եմ ամառս լուրջ պարապել։