Ձեր եղբորն էլ от черной сотни досталось.
Գրեցեք այդտեղի նորություններից և գլխավորապես Ձեր մասին։ Գալո՝ւ եք, թե՞ ոչ։ Ընդունեցեք բարևս։ Կգրեմ ավելի ընդարձակ, երբ ստանամ Ձեր պատասխանը։ Այնուամենայնիվ ես կուզեի հուսալ, որ Ձեզ այստեղ կտեսնեմ։
14. Հ. ԴՈԻՐԳԱՐՅՍԼՆԻՆ
Սիրելի Արութիկ
Ստացա նամակդ։ Մի նամակ գրել էի չգիտեմ ստացե՞լ ես, թե՞ չէ։ Ես առողջ եմ։ Մեզ մոտ ուսումը դադարեցրել էին մինչև մարտի 1֊ը։ Շուտով կսկսվի։ Տնից ոչ մի տեղեկություն չունեմ վերջերս։ Ծաղիկներ եթե ուղարկելու լինես, լավերը ընտրիր և գրի՛ր, ես կուղարկեմ ճանապարհածախսը։ Ես ծաղիկներ ուզում եմ ուսուցչիս համար, որի տանը ապրում էի ամառը։ Գրի՛ր, եթե որևէ գիրք ուզում ես, ուղարկեմ։ Ի՞նչ գիրք ես ուզում դնեմ ուղարկեմ քեզ համար։ Կարդո՞ւմ ես, թե՞ չէ։ Ծաղիկներ ուղարկի՛ր և գրիր հարցերիս մասին։
15. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Երեկ էի ուզում Ձեզ նամակ գրել, որովհետև կիրակի օրը Տեր-Գրիգորյան Սարգիսը ինձ ասաց, որ Հայկոյի հայրը վախճանվել է, բայց, ճիշտն ասած, չգրեցի վախենալուցս։ Հայկանուշին ավելորդ համարեցի իմ ցավակցությունը հայտնել, որովհետև ես