Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հույս ունեմ, որ դուք հիմա ավելի հաճախ կգրեք, և սպասում եմ շուտափույթ պատասխանի]։ Շուտ և շատ։

Ձեր Վահան

Հասցես՝ Малый Харитоновский переулок, дом Котова кв. 10, студенту Вагану Тер-Григоряну.

38. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ

<1906, հունիս-հուլիս, Մռսկվա>

Սոնա

Այսօր թողի պաշտոնս, որովհետև սաստիկ ծանր էր, և հոգնել եմ վերջնականապես։ Մտադիր եմ իմ գործերով զբաղվել և հանգստանալ։ Հուսով եմ, որ հուլիսի վերջերին և օգոստոսի սկզբներին կգաք, և անհամբեր սպասում եմ ու խնդրում, որ ինչքան կարելի է շուտ երևաք։

Պարապում եմ ֆրանսերեն։ Տնտեսագիտությամբ պարապում եմ մեծ հետաքրքրությամբ։ Վաղր կտանեմ խնդիրս համալսարան և կմտնեմ վերջնականապես ֆիլոլոգների կորպորացիայի մեջ։ Ողջույն ֆիլոլոգից ֆիլոլոգուհուն! Ուզում եմ գրել, Սոնա, բայց տրամադրություն չկա իսկի գրելու՝ երևի կհասկանաք դրությունս։ Ուրեմն ցը. բայց կրկնում եմ, շուտ եկեք ի սեր Աստծո և Մամոնայի, որովհետև ոչ մի մարդ չկա համարյա։ Դրեցեք շուտ։

Ձեր Վահան

Երբ գաք, յոթն օր յոթ գիշեր անընդհատ կխոսե՞նք։ Չէ, չէ չվախենաք ու չհետաձգեք դրա համար Ձեր գալուստը։

Վահան