Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իհարկե կգրես թե ինչ կա, ինչ չկա ձեր կողմերում։ Սրա հետ մի նամակ էլ ուղարկում եմ Ալյոշային հանձնելու։ Բարևներս բոլոր ընկերներին:

Քո Վահան

Գրիր։ Եմելյանը դասեր է որոնում։ Ծատուրին մի նամակ գրեցի, ուզում էի Կյալին էլ գրել, բայց ճիշտն ասած չգիտեի ինչպես դիմեմ, որովհետև «Հարգելի պ. Կուսիկյան» գրելը ինձ խորթ է թվում այն ամենից հետո, ինչ կատարվեց մեր գնալու օրը, իսկ այլ դիմումը—անհարմար։

Համենայն դեպս հայտնիր նորան, տիկնոջը, Գոհարիկին և Ջուզեպպեին իմ սրտագին ողջույնները, նմանապես ընկեր Ծատուրին:

Վահան


Ալմանախի մասին ոչ մի լուր չես տալիս, մինչդեռ ես այստեղ արդեն հայտնել եմ, որ «մի խումբ ուսանողներ Ա. Ծատուրյան և Կուսիկյան ղեկավարությամբ հրատարակելու է»... և այլն։ Խնդրեմ չմոռանաս այս մասին ևս գրելու, եթե գրելու լինես: Շուտով լույս կտեսնի «Մամուլ»֊ը։

65. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1908> 3 մայիսի, Թիֆլիս

Աիրելի Ցոլակ

Նամակդ ստացա, սակայն մինչև այսօր խոստացածդ փողը չեմ ստացել, թեև նամակումդ գրել էիր, որ երկուշաբթի կփոխադրես։ Գործը ուշացավ և երևի միայն երկուշաբթի՝ ամսի 5֊ին, սկսեմ տպագրել գիրքս, եթե միայն փողը ստացվի և երևի երկու շաբթից պատրաստ կլինի եթե շտապեցնեն։ Հույս ունեմ, որ մոտ օրերս կստանամ խոստացածդ փողը, ուստի կաշխատեմ որքան կարելի է շուտ վերջացնել գործը։ Իմ այստեղ մնալը բավականին