Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

87. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1909, 11 փետրվարի, Մոսկվա

Անտյա

Ձեր բացիկն ստացել եմ, բայց մինչև հիմա ոչ մի հնարավորություն չեմ ունեցել պատասխանելու։ Ամբողջ օրերով թափառում եմ, սենյակ եմ որոնում։ Այս բացիկը գրում եմ ընկերոջս տանը» որտեղ անցա մի քիչ հանգստանալու։ Իհարկե, այսպիսի հանգամանքներում տրամադրությունս լավ լինել չի կարող։ Հուսով եմ, այսօր կամ վաղը սենյակ կգտնեմ և այն ժամանակ ավելի մանրամասն կգրեմ և կհայտնեմ հասցես։ Գլխավորն է 17-ին պետք է քննություններ հանձնեմ, որ հավանաբար չի հաջողվի։ Առայժմ, ամենայն բարիք։

Վահան

88. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1909, 23 փետրվարի

Անտյա

Երեկ ստացա ձեր նամակը և ուզում էի անմիջապես պատասխանել, նախ, նրա համար, որ ուզում էի գրել ձեզ, երկրորդ, նրա համար, որ ուզում էի որքան կարելի է շուտ ձեզնից նամակ ստանալ։ Բայց ինձ այդպես էլ չհաջողվեց ձեզ պատասխանել երեկ, որովհետև ինձ մոտ մարդիկ եկան ու խանգարեցին։ Ուստի գրում եմ հիմա: Երբ ձեր նամակն ստացա, հոգիս տրտում էր, իսկ ձեր նամակն ստանալով, ավելի ևս տրտմեցի։ Չգիտեմ ինչու, բայց այդպես էր։ Վերջին օրերս ջանասիրությամբ զբաղվում եմ Լ. Ն. Տոլստոյի կենսագրությամբ, որի մասին մի պրոֆեսորի ռեֆերատ եմ ներկայացնելու։ Այդ աշխատանքն ինձ հետաքրքրում է, և իմ պարապմունքների լիակատար հաջողությանը խանգարում է մի այնաքն, որ դա «տուրք» է։ Հակառակ սովորությանս վաղ եմ վեր կենում և առնվազն մինչև ճաշ պարապում եմ, իսկ հաճախ նաև՝ երեկոները։ Այդ բոլորը շատ լավ ազդեց իմ տրամադրության