Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլի շատ բաների մասին կխոսենք, և ես շատ եմ ուրախանում, որ դուք շուտով կգաք մեզ մոտ Մոսկվա։ Կսպասեմ։ Ինքս զգում եմ, որ նամակս անհետաքրքիր է, բայց հիմա նա այլ կերպ չէր կարող լինել, որովհետև գրում եմ հապճեպ և շատ բանի մասին գիտակցաբար չեմ խոսում, որպեսզի չերկարացնեմ, այլապես ոչ մի կերպ այս նամակն այսօր չէի ավարտի, բարի այդ, հակառակ իմ ցանկության ինձ հարկադրում եմ շատ բանի մասին լռել, որպեսզի աշխատելու ցանկությունս չկորցնեմ, դա այդպես է, հենց որ սկսեմ մտորել այս ու այն բաների մասին, հետո արդեն ի վիճակի չեմ լինի պարապել, որովհետև նամակ գրելուց հետո գլխումս դեռ երկար թափառում են մտքերը և ոչ մի կերպ չեմ կարողանում նրանցից ազատվել։ Ուստի այս անգամ ավելի ներողամիտ պետք է լինեք։

Ամուր սեղմում եմ ձեր ձեռքը։ Անհամբեր սպասում եմ ձեր նամակին։

Վահան

Հասցես՝ Բոգոսլովսկի նրբ., Պորտնովի տուն, բն. 5։

89. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1909, 7 մարտի

Ես անհամբեր ձեզնից նամակ էի սպասում, որով պիտի հաղորդեիք, թե Խարկովից մեկնում եք «վաղը» և «Մոսկվայում կլինեք» այսինչ օրը, դրա համար էլ չէի գրում, համոզված, որ նամակս չի հասնի։ Այդ պատճառով ձեր վերջին բացիկն ինձ զարմացրեց և, ճիշտն ասած, մի քիչ տխրեցրեց։ Որովհետև ուզում էի շուտով ձեզ հետ տեսնվել և խոսել։ Իսկ խոսելու բան, կարծում եմ, կգտնվեր։ Ես գրիչ վերցրի ձեզ հետ շատ բաների մասին խոսելու համար, բայց հիմա, ահա, արդեն զգում եմ, որ չեմ կարողանա, և այնուամենայնիվ ստիպված պետք է զրույցը հետաձգել մինչև հանդիպում, որը, հուսով եմ, չի հարկադրի երկար սպասել։ Թեև հաստատ չգիտեմ, ինչի մասին կխոսենք ձեզ հետ,