Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդես 5 ռ. բաժանորդագնով։ Ինչպես ես «մտածում» այդ մասին։

Իմ տրամադրությունը ընդհանրապես լավ չի կարելի համարել։ Այս րոպեիս այնքան էլ վատ չի, բայց մի քանի օր առաջ շատ էր վատ։ Երևակայիր, սիրելի Կարենո, սաստիկ կարոտել եմ մեր Մոսկվային և, որ զարմանալի է, քեզ պես մի «բուրժույ» գերմանացուն8: Ուզում եմ որքան կարելի է շուտ գալ Մոսկվա։ Խոսելիք շատ կա, բայց գրելու հավաս — բնավ։ Ուստի առայժմ կբավականանաս այսքանով և երբ քեզնից ստանամ երկար նամակ` կգրեմ ավելի ընդարձակ:

Բարևներով

քո Վահան Տերյան

Բարևիր մեր ծանոթներին։ Ֆրոսյային9 առանձնապես ողջունիր իմ կողմից։

115. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1910, 30 հունիսի, Ախալքալաք>

Սիրելի Ցոլակ

Էքսկուրսիայի մասին ես գրել եմ ուսանող Ծատուրյանին (քո մասին հատկապես), բայց դու ինքդ գրիր և նույնպես խնդրիր (պատասխանի համար մի մարկա դիր նամակիդ մեջ), որպեսզի հանգիստ լինես թե՛ դու, թե՛ ես։ Գուցե Սուսաննան գա այս կողմերը, այդ դեպքում ես կգնամ Թիֆլիս և կտեսնվենք։ Կգրեմ ավելի մանրամասն մոտ օրերս։ Առայժմ այսքանը։ Բարևներս ձերոնց և հատկապես Վարյային։

Քո Վահան Տերյան

Ստացա՞ր Սուսաննայից վերցրածս փողը, թե՞ ոչ1։