Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

10 օրինակ էլ գրքից ուղարկել էր, ծախեցինք։ Ստացե՞լ ես արդյոք 3 ռ. (թե ավել էր՝ չեմ հիշում), որ քեզնից վերցրի, Սուսաննային գրել էի, որ ուղարկե՝ դեռ պատասխան չեմ ստացել այդ մասին —չգիտեմ ուղարկե՞լ է, թե՞ ոչ2։

Օնիկից տեղեկություն չունեմ — եթե որևէ տեղեկություն ունես, գրի՛ր։ Բարևիր ձերոնց և Վարյային հատուկ ողջույնս։

Քո Վահան

117. Մ. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1910, 30 հուլիսի

Ձեզ ո՞վ ասաց, Մարթա, որ ինձ համար հետաքրքիր չէ Ձեզնից նամակ ստանալը, կամ որ Դուք կարող եք ձանձրացնել ինձ։ Աներեսության մասին առավել ևս չի կարող խոսք լինել, չէ՞ որ առաջինը ես եմ գրել Ձեզ, կամ, համենալն դեպս, որքան հիշում եմ, Դո՛ւք վերջինը չպատասխանեցիք իմ նամակին, որից ես, ի դեպ ասած, շատ դժգոհ էի։

Ձեր բացիկն իրոք հաջողներից չէր, բայց, չնայած դրան, շատ ուրախացրեց Տերյանին, որի համար այնպե՜ս տաղտկալի է, նա այնպե՜ս միայնակ է ու տրտում, իսկ գլխավորապես նրա համար, որ նա ձեզ բոլորիդ, ձեր ընտանիքի բոլոր անդամներին (որոնց գեթ մի քիչ կարողացավ ճանաչել) առանձնահատուկ համակրանքով է վերաբերվում։ Գուցե Տերյանը դրա համար հիմք չունի, գուցե դա նրա կողմից նախապաշարմունք է, կամ թեթևամտություն, բայց և այնպես դա այդպես է։ Իսկապես, Մարթա, դուք պետք է այդ բացիկը ավելի շուտ գրեիք։ Ախր մտածեցեք, որքա՞ն հաճելի է այդ գիտակցությունը, թե ուր-որ հեռո՜ւ-հեռու, գուցե մի սքանչելի երկրռւմ կան սիրելի մարդիկ, որոնք հիշել են քեղ, խավար, աղոտ, գռեհիկ, խուլ անկյունում ընկած միայնակիդ, որոնք քեզ իսպառ չեն մոռացել։

Շնորհակալություն ձեր բարի հիշողության և ուշադրության համար։ Ապրում եմ գյուղում1, բայց վերջին երկու շաբաթը անընդմեջ` քաղաքում2: Որպեսզի պատկերացնեք, թե ինչ քաղաք է,