Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

« Արձանագրություն

1906 թ. դեկտ. 13-ին ես, ժանդարմների առանձին կորպուսի ռոտմիստր Կլոմինսկիս, պետական կարգը և հասարակական անդորրությունը պահպանելու միջոցների մասին տրված կանոնադրության 21 հոդ. հիման վրա հարցաքննեցի ներքոհիշյալին, որը ցույց տվեց.

1. Անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան ժամանակը և տեղը . Վահան Սուքիասով Տեր֊Գրիգորյանց, 1885 թ. հունվարի 28, Թիֆլիսի նահանգի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղ։

2. Դավանանք, ծագումը, ազգությունը, հպատակություն ..... Հայ-լուս., Գանձա գյուղի քահանայի որդի։

3. Կոչում, մշտական բնակավայրը, ի՞նչ տեղի վրա է գրված, զբաղմունք, ապրուստի միջոցներ .. Տոհմ. պատվ. քաղաքացի. Գանձա գյուղ և Մոսկվա քաղաք, Մոսկվա ք., Մոսկվայի համալսարանի ուսանող, թոշակառու։

4. Ընտանեկան..... վիճակ Ամուրի:

5. Ազգակցական կապեր (ծնողները, եղբայրները, քույրերը, նրանց բնակավայրը և զբաղմունքը) ... Հայրս` Սուքիաս, քահանա Գանձա գյուղում։ Եղբայրներս. Ղազարոս, 33 տ.— վարիչ Մոզդոկի եկ. ծխ. դպրոցների: Արամ, 29 տ., ուսուցիչ Կովկասում. ներսես, 24 տ., ուսուցիչ Ախալցխայում։ Հույրերս. Թագուհի, 36 տ.— ամուսնացած է. Նախշուն, 27 տ.— ամուսնացած է. Հեղինե, 17 տ.— հորս մոտ է:

6. Ծնողների կամ նրանց փոխարինող ազգականների կամ խնամակալների մշտական բնակավայրը .... Գանձա գյուղ:

7. Ծնողների տնտեսական դրությունը Միջակ:

8. Ուսման տեղը (մատնանշել, թե հատկապես ի՞նչ կրթական հիմն. մեջ, որքա՛ն ժամանակ է եղել, ինչո՛ւ է թողել ամեն մի հիմն., ե՛րբ մտել և ե՛րբ է դուրս եկել ... 1906 թ. ավարտել եմ Լազարյան ինստիտուտը։

9. Ում հաշվին է կրթություն ստացել.. Թոշակառու:

10. Արտասահմանում եղե՞լ է արդյոք (հատկապես ե՛րբ, որտե՛ղ և ի՞նչ Թոշակառու»