Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նպատակով........ Ոչ։

11. Առաջ ենթարկվե՞լ է արդյոք հարցաքննությունների (ինչպիսի՛, որտե՛ղ և ինչո՛վ է վերջացել) . . Չեմ ենթարկվել:

Ինձ առաջարկված հարցերին պատասխանում եմ.

Ռազմա-հեղափոխական կազմակերպության կազմին չեմ պատկանում։

Ինձ ներկայացված լուսանկարում չեմ ճանաչում իմ ծանոթներից ոչ ոքին։

Վանան Տեր-Գրիգորյանց»:

Այդ նույն օրը Վահան Տերյանը ազատվում է բանտից։ Բանտարկության շրջանի փաստաթղթերից հետաքրքրական է նաև Տերյանի` դեկտեմբերի 7-ին գրած դիմումը Մոսկվայի համալսարանի ռեկտորին. «Նկատի ունենալով, որ շաբաթ` դեկտեմբերի 2-ին նախապես սենյակս խուզարկելուց հետո ինձ ձերբակալեցին, պատիվ ունեմ խոնարհաբար խնդրել Ձերդ գերազանցությանը` միջնորդել պ. քաղաքապետին, որ ինձ կամ բոլորովին ազատեն, կամ թե արձակեն երաշխավորությամբ` մինչև քննո՛ւթյան ավարտումը, քանի որ խուզարկության ժամանակ իմ բնակարանում վերցրին բազմաթիվ հայերեն նամակներ, որ ըստ երևույթին կդժվարացնի և կձգձգի գործի ընթացքը, մինչդեռ իմ առողջությունը բոլորովին խախտված է, և ես վտանգվում եմ լուրջ կերպով հիվանդանալ կալանքի տակ մնալով...»։

Այս ձերբակալության, ինչպես և Տերյանի ու պահնորդական բաժնի հարաբերություններին (հետագա տարիների) է նվիրված «էջեր Վահան Տերյանի կյանքից» գրքի «Վահան Տերյանը ցարական օխրանկայի տեսադաշտում» գլուխը, որտեղից և վերցված են մեջ բերված արձանագրությունները, «Сведения»-ն ու դիմումը։

40

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱՌ, ՏՖ)։

1 «Կատակերգությունն ավարտված է, ինչումն է այդ «Աստվածային կատակերգությունը»։ Չակերտների մեջ վերցվածը Դանթեի աշխարհահռչակ երկի վերնագիրն է։

2 «Նախշվան» կատակով է ասված, խոսքը Նոր Նախիջևանի մասին է։ 3 Խոսքը լեհ գրող Ս. Պշիբշևսկու «Երկրի որդիները» վեպի մասին է։

4 Տերյանը վեպ գրելու փորձեր է արել դեռ 1908 թվականից, սակայն, ինչպես երևում է, «լքել է» այդ հղացումները և դրանց անդրադարձել տարիներ անց` 1912 թվականին, երբ իր բանաստեղծությունների երկու ժողովածուներով («Մթնշաղի անուրջներ», «Բանաստեղծություններ», 1-ին հատոր) արդեն հռչակված ու մեծ բանաստեղծ էր։ Ինչպես վկայում է Պ. Մակինցյանը, այդ տարիներին «Տերյանը ավելի և ավելի հաճախ է վերադառնում խոշոր վեպ գրելու մտքին» («Չորսհատորյակ», 1-ին հատոր, էջ XXXIV)։ Հայկ. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Հովհաննիսյանը ևս տալիս է այդ կարգի վկայություն.