45
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):
Թվագրվում է ըսա փոստային կնիքի։ Նամակը հասցեագրված է. «г. Астрахань, его преподобию ,с вящеениму Георгу Мкртумяну` Ցոլակին »։
1 Տե՛ս № 40 նամակի 10-րդ ծանոթագրությունը։
2 Ց. Խանզադյանի և Վ. Տերյանի հայրերը քահանաներ էին։
3 Խոսքը Օ. Օհանջանյանի և Մ. Քարամյանի բանտարկության մասին է, տակավին չէին որոշվել նրանց պատժի տեսակը և չափը (տե՛ս նաև № 40 նամակը)։
46
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ բովանդակության։
1 Տերյանը թարգմանել է Շ. Բոդլերի «Փոքրիկ արձակ պոեմներ»-ից «Փույթ չէ թե ուր, միայն թե դուրս այս աշխարհից» պոեմը, որտեղ մեջբերված արտահայտությունը թարգմանված է. «Ուր էլ լինի, ուր էլ լինի, միայն թե դուրս այս աշխարհից»։
2 Խոսքը «Մթնշաղի անուրջներ»-ի տպագրության մասին է:
3 Խոսքը Օնիկ Օհանջանյանին, Մելքոն Քարամյանին և Անդրեաս Պատվականյանին բանտից ազատելուն է վերաբերում (բանտարկության մասին տե՛ս № 39 հեռագրի ծանոթագրությունը)։
4 Ծանոթ աղջիկ։
5 Սկսել և թողել էր Շ. Բոդլերի «Փոքրիկ արձակ պոեմներ»-ի թարգմանությունը։
6 Տե՛ս № 40 նամակի 4-րդ ծանոթագրությունը։
7 Լևոն Դավիդովիչին —«Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանին։
8 Լերմոնտովի «Մծիրի» պոեմի հայտնի արտահայտությունն է։
9 Դա եղել է Տերյանի տարիների նվիրական իղձը։ 1912 թ. օգոստոսին նա գրել է Արմենուհի Տիգրանյանին. «Նորերս նամակ ստացա Ավոյից, որ Վիեննա է գնացել։ Մի քիչ այս հոգսերից ազատվեինք, մենք էլ գնայինք տեսնեինք այդ Արևմուտքը։
10 Ծանոթ աղջիկ։
11 Խոսքը Օնիկ Օհանջանյանի քրոջ` Հռիփսիմե Օհանջանյանի մասին է, որին Տերյանը նաև բանաստեղծություն է նվիրել («Անծանոթ աղջկան». տե՛ս այս հրատարակության 1-ին հատոր, էջ 35 և 311)։
12, 13 և 14 Ծանոթ աղջիկներ։
Նամակի առաջին էջի վերևում Օ. Օհանջանյանը գրել է. «читай, почитывай милый Мел.» (Կարդա, էլի կարդա, սիրելի Մելքոն)։
47
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։