48
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Ալ. Ծատուրյանի ֆոնդ)։
Թվագրվում է ըստ բովանդակության:
1 Ալ. Ծատուրյան, «Ռուս բանաստեղծներ», 1-ին գրքույկ, Մոսկվա, 1905, 2-րդ գքրույկ` 1906:
2 Խոսքը «Օ`, կա՛ր ժամանակ» բանաստեղծության մասին է («Նոր կյանք», 1907, № 3, 21 հունվարի։ Թարգմ. Ա. Պլեշչեևից)։
3 «Բանվոր»— եռօրյա թերթ սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության։ Հրատարակվում էր Բաքվում 1907 թ.։ Խմբագիր-հրատարա¬կիչ՝ Գագիկ Պիճիկյան։
49
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
50
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ բովանդակության։ Գրության տեղը որոշել ենք ըստ բովանդակության։
1 և 2 Չկարողացանք պարզել, թե ովքեր են։
3 Տե՛ս № 46 նամակի 11-րդ ծանոթագրությունը։
51
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):
1 Հնարավոր չեղավ պարզել դիմելու այդ ձևի իմաստը։
2 Պուշկինի «Старик.» բանաստեղծության առաջին տողն է։
3 Մոխրագույն ոմն — Լեոնիդ Անդրեևի «Մարդու կյանքը» պիեսում մոխրագույն շորեր հագած ոմնի մասին է խոսքը (Некто в сером):
4 1906 թ. դեկտեմբերի 3-ի ձերբակալությունից հետո Տերյանը միշտ եղել է ոստիկանության «տեսադաշտում» և նման կարգի «այցելություններ» եղել են մի քանի անգամ։ Այս «այցելության» մասին տե՛ս № 44 նամակի 2-րդ ծանոթագրությունը։
52
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ) ։
1 Նկատի ունի Օ. Օհանջանյանի դատված լինելը:
2 № 53 նամակից պարզվում է, որ այդ «ինչ-որ մեկը» Ալինա Մուղուրն է (տե՛ս № 53 նամակի 3-րդ ծանոթագրությունը)։
3 Օ. Օհանջանյանը ձերբակալվել էր 1906-ի դեկտեմբերի 3-ին (տե՛ս № 40 նամակը) և շուրջ 5 ամիս բանտում մնալուց հետո նրան, իբրև «քաղաքական անպայման վնասակար անձնավորության», արգելել էին բնակվել մայրաքաղաքում և «մայրաքաղաքային նահանգներում»։ Բանտից ազատվելուց հետո,