Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ կարճ ժամկետում ճեմարանի քննությունները տալով, նա երկու տարով աքսորվում է Քիշինև։ Ինքնին հասկանալի է, որ Տերյանը չի ցանկացել հասարակական քաղաքական հարցեր շոշափող այս նամակով ուժեղացնել հսկողությունը ընկերոջ վրա։

4 Խոսքը գերմանացի փիլիսոփա Իոսիֆ Դիցգենի (1328—1888) մասին է, որի այդ երկերը 1906—1907 թթ. առաջին անգամ թարգմանվել և հրատարակվել էին ռուսերեն։

5 «Նոր կյանք»-ի 1907 թ. № 29 (22 հուլիսի)-ում «Հրաժեշտ խոսքերից» խորագրի տակ, առանց վերնագրի, տպագրված երկու բանաստեղծությունից մեկը Տերյանը հետագայում վերնագրեց «Անջատման երգ» (Դու անհոգ նայեցիր իմ վրա), մյուսի համար վերնագիր դարձրեց «Հրաժեշտի խոսքերից» խորագիրը (Ոչ տրտո՛ւնջ, ոչ մրմո՛ւնջ սգավոր)։

6 «Դեկադանս»-ը ասված է կատակով, «ոչ քաղաքացիական»֊ի իմաստով։

7 Քաղաքացիական բանաստեղծությունների առթիվ հայտնած դժգոհությունը վերաբերում է արվեստին, բարձր արվեստով գրված քաղաքացիական բանաստեղծությունները` «Վերադարձ», «Գազել» (Սիրտըդ, որպես վառ ատրուշան, պահիր վառ) և այլն, Տերյանին բավարարել են։

8 Պետք է լինի` նշանագրությունից հետո:

9 Խոսքը իտալական քաղաքական գործիչ Արտուրո Լաբրիոլայի (1873—1959) մասին է։ Եղել է սինդիկալիստական շարժման լիդերներից մեկը Իտալիայում։ «Реформизм синидкализм» գիրքը ռուսերեն թարգմանվել և հրատարակվել էր Պետերբուրգում 1907-ին:

10 Տերտերը — հայրը՝ Սուքիաս Տեր-Գրիգորյանը (1840—1914)։

11 Էռնեստ Ռենան (1823—1892) — ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա, հայտնի է մասնավորաբար նրա «Քրիստոնեության ծագման պատմությունը» գիրքը: Ընդգծված Հեղո և Ղազար անունները գրված են հայերեն:

Նամակի 1-ին էջի ձախ անկյունում գրված է «полу. 2 август 07 г.» — «ստացա 1907 թ. օգոստոսի 2-ին»:

Նամակի վերջում գրված է. «Мел. перечывать»— հավանորեն՝ «կարդալ Մելքոնին»:

53

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):

Գրության տեղը որոշել ենք ըստ բովանդակության:

1 «Товарищ»— օրաթերթ (1906—1907), «անկուսակցությամբ» քողարկված ըստ էության ձախ կադետական օրգան։

2 «Խարիսխ» — «հասարակական, քաղաքական, տնտեսական օրաթերթ» (դաշնակցության), Թիֆլիս, 1907։

3 Ալինա—Ալինա Մուգուր, որին է նվիրված «էստոնական երգ» բանաստեղծությունը (ավելի մանրամասն տե՛ս այս հրատարակության 1-ին հատոր, էջ 308)։ Այստեղ և այսուհետև ազգանունը պահում ենք Մուգուր ձևով (Տերյանը գրել է Мугур):