Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է և հայ ստեղծագործ միտքը միշտ ծաղրված հենց այն մարդկանց կողմից, որոնք վաղը կուշտ որկորով պիտի շրջապատեն Ձեզ, մյուս օրը Ձեզ նորից արհամարհելու և ծաղրելու համար։

Դուք մի հավատացեք մեր անգրագետ ինտելիգենցիային, մեր այլասերված ուսանողությանը և մեր գիշակեր բուրժուազիային. նրանք, որոնք օվսաննա են տալու Ձեզ, հավատացնում եմ Ձեզ, որ չեն էլ կարդացել Ձեր ստեղծագործությունները» («Գեղարվեստ», №4, 1911, էջ 210)։

3 Խոսքը Մոսկվայի ուսանողական Հայկական հայրենակցական միության մասին է։ 4 «Գարուն» ալմանախի 1-ին գիրքը։

5 Այդպիսի ամսագիր լույս չի տեսել։

113

Տպագրվում է ըստ Ս. Սուքիասյանի արխիվում պահպանված մեքենագիր օրինակի և առաջին անգամ։

Թվագրվում է ըստ բովանդակության։

1 Ծննդավայրը` Գանձա (այժմ Վրացական ՍՍՀ, Բոգդանովկայի շրջան)։

2 Խոսքը «Գարուն» ալմանախի 1-ին գրքի մասին է։

3 «Գարուն» ալմանախի 1-ին գրքում տպագրված էր Կ. Միքայելյանի «էրֆուրտի ծրագիրը» հոդվածը:

4 «Գուտտենբերգ»—գրախանութ Թիֆլիսում, գրախանութի տնօրեն Գ. Գալստյանը եղել է նաև հայերեն գրքերի հրատարակիչ։

114

Տպագրվում է ըստ Ս. Սուքիասյանի արխիվում պահպանված մեքենագիր օրինակի և առաջին անգամ։

1 Խոսքը «Գարուն» ալմանախի 1֊ին և 2-րդ գրքերի բաժանորդագրական անդորրագրերի մասին է։

2 Խոսքը №113 նամակի մասին է։

3 Չիլինգարյան — կարծում ենք խոսքը Արտաշես Չիլինգարյանի (1883 — 1968) մասին է։

4 Արմենուհի Տիգրանյան — բանաստեղծուհի։

5 Տե՛ս նախորդ նամակի 3-րդ ծանոթագրությունը։

6 «Հորիզոն», 1910, № 127-ում (հունիսի 12) տպագրվել է «Ալեքսանդր Ծատուրյանը կախաղանի վրա» պատմվածքը։ Փակագծերի մեջ նշված է` «իրական պատկեր նրա կյանքից»: Նյութը Տերյանի գրած «Ալեքսանդր Ծատուրյան» կենսագրության մեջ նշված դեպքն է, թե ինչպես 3 կոպեկանոց մոմը անզգուշաբար կոտրելու պատճառով «դալլաք Մաթոսը» 12-ամյա Սանդրոյին գլխիվայր կախում է ծառից։ Պատմվածքը նվիրված է Ալ. Ծատուրյանին և կարդացվել է նրա «հոբելյանի հանդեսին, Մոսկվայի ռուսաց գրական գեղարվեստական կրուժոկի դահլիճում»։ Պատմվածքը մտել է Միքայելյանի ժողովածուները «Կախաղանի վրա» վերնագրով։