Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7 Մարգարը (Ավետիսյան, 1880—1937) — «Հորիզոն»-ում (№ №124, 126, 128, 129, 130. 9, 11, 13, 15, 16 հունիսի) տպագրել է «Գարունի»-ի առաջին գրքի մասին ընդարձակ հոդված:

8 Ակնարկում է Կ. Միքայելյանի հարուստ լինելը և Գերմանիայում կրթություն ստանալը։

9 Ֆրոսյա — ծանոթ աղջիկ։

115

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի։ Նամակում Տերյանը նաև հաղորդում է «ուսանող Ծատուրյանի» հասցեն. Тифлмс, Пушкинская, магазин Корбоз, студенту Патурозу.

1 Հաջորդ նամակից պարզվում է, որ Տերյանը Ց. Խանզադյանից փող է վերցրած եղել և պատվիրել է Սուսաննային` ուղարկել այդ գումարը։

116

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի։

1 Խոսքը Ախալքալաքի մասին է։ Գյուղը Գանձան է, քաղաքը` Ախալքալաքը։

2 Տե՛ս նախորդ նամակի ծանոթագրությունը։

117

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան, Նամակներ» գրքի:

1 Նկատի ունի իր ծննդավայրը` Գանձա գյուղը (այժմ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում)։

2 Ախալքալաք քաղաքում (Վրացական ՍՍՀ)։

3 «Անշապիկ երջանիկ» արտահայտությանը հանդիպում ենք նաև Տերյանի մասին նրա եղբայրներից մեկի` Արամի գրած հուշերում, որն այդ խոսքերով բնութագրում է իր քեռուն։ Ըստ երևույթին այդ արտահայտությունն ընդունված էր բանաստեղծի ընտանիքում։

4 Այս պարբերության մեջ արտահայտված վերաբերմունքը Ախալքալաքի մասին Տերյանի մեջ ծնունդ է առել դեռևս մանկության օրերից (տե՛ս «Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում», Երևան, 1964, էջ 118)։ Տվյալ դեպքում, ինձ թվում է, նա չի զսպել իրեն, որպեսզի մորից ժառանգած հումորով չպատասխանի այդ քաղաքին, դեռ Ախալքալաքի դպրոցում սովորելու տարիներին նրա ինքնասիրությանը հասցրած անարդարացի վիրավորանքի համար։

5 Առաջին անգամ այդ թարգմանությունը հրատարակվել է Վ. Տերյանի Երկերի ժողովածուի 3-րդ հատորում (1923 թ.), երկրորդ մասում առանձին գրքույկով նույն թվականին Կ. Պոլսում։ Այդ թարգմանության առթիվ գրված ծանոթագրության մեջ (Վ. Տերյան, Երկերի ժող., հ. 3, 1963) ասված է. «Դեռ 1910 թ. օգոստոսին գրած մի նամակում...»: Ըստ երևույթին դրանով նշվում է այն ժամանակ հայտնի ամենավաղ հիշատակումը թարգմանության