Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևույթներին արձագանք տալու ժամանակ էլ նրա երգերում շեշտված է էլեգիական տրամադրությունը.

Սիրուն գարուն, կանաչ գարուն,
Քեզ ինչ սրտով ողջունեմ և այլն...

Ծատուրյանի գործը մեր գրականության պատմության սեփականությունն է այժմ, և գրականության պատմագիրը չի կարող մի առանձին համակրությամբ կանգ չառնել այդ դեմքի վրա։

Ես միայն գծագրել կամեցա Ծատուրյանի գործունեության գլխավոր մոմենտները. նրա գրական աշխատանքների լիակատար գնահատումը անելու ինձ չի ներում ոչ ռեֆերատիս հատկացրած ժամանակը և ոչ էլ ներկա պայմանները։