Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքի առաջ պատկերացնենք այն ծանր հարվածները, որ իջնում էին մեր նորածիլ լեզվի առաջին մարտիկների գլխին մեր խավար կղերի կողմից, կտեսնենք, թե որքան արդարացի է մեր կղերի ազատամտության, մեր եկեղեցու դեմոկրատ կազմի մասին տարածված թեթևամիտ կարծիքը։

Եվ մարդ մեր օրերում դժվարանում է հավատալ, որ մի այդպիսի հասկացողություն չէր կարող տեղ գտնել մեր կղերի և նրա կողմնակիցների գլխում։

Սակայն ինստինկտով կղերը շատ լավ է ըմբռնում, թե ուր է տանում և ինչ է նշանակում մի այդպիսի փոփոխություն, մի այդպիսի հեղաշրջում լեզվի մեջ։ Եվ ամեն միջոց նա գործ է դրել այդ շարժման առաջն առնելու, իսկ երբ չի կարողացել, աշխատել է ինքն ևս համակերպվել նոր դրության և այդ միջոցով ապահովել իր ապագան։

Սա ճիշտ նույն երևույթն է, ինչ մենք տեսնում ենք հասարակական և քաղաքական աշխարհում։ Եվ չի կարելի պնդել, որ կղեր ոչ մի հաջողություն չի ունեցել, ընդհակառակը՝ նա շատ կողմերով հաջողել է և դեռ մեր օրերում անգամ նա շարունակում է իր այդ համակերպվող խորամանկ քաղաքականությունը, որ մեր ազգային ինտելիգենցիայի մտածողությամբ ազատամտության նշան է և հորջորջվում է իբր ազգային մի բարեմասնություն, ազգային կուլտուրայի մի որոշ գունավորում։ Այդ մտածողության հետևանքն այն է, որ մեզանում ոչ միայն պաշտոնական գործերի, այլև զուտ կուլտուրական գործերի գլուխն է դասվում կղերը։ Դրան օրինակ կարող է ծառայել այն, որ, չգիտեմ ինչու, մեր գրողների, պոետների հոբելյանական հանդեսի առաջին մասը կազմում է կոնդակի ընթերցումը, ինչպես ասում են, «հոտընկայս»։

Ներկայումս մեզանում իշխող ազգայնության ժխտումով է միայն, որ մենք կարող ենք առաջ գնալ կուլտուրական ասպարիզում։ Եվրոպային մենք ընդունում ենք բաց աչքերով և բաց սրտով, մենք ժխտում ենք այն ազգայնությունը, որ լավագույն դեպքում (թեպետ դա էլ անկարելի է) կարող է մեզ համար Պարսկաստանի նման մի հայրենիք ստեղծել։ Մենք չենք կամենում այդպիսի հայրենիք։ Մեր հայրենիքը Ռուսիան է և նրա ծոցում է, որ կամենում ենք մենք առաջ տանել ու պահպանել մեր կուլտուրան — եթե կարող ենք մենք յուրացնել ժամանակակից Եվրոպայի