92. Կ. ԿՈԻՍԻԿՅԱՆԻՆ
Սիրելի Կարբարիչ
Ձեզ պատմել եմ, որ գյուղում մի քիչ փող ունեի ստանալու, որ ուզում էի Մոսկվայում ստանալ և չստացա։ Այժմ եղբորիցս պատասխան ստացա, որ ինքը (որ զինվոր է) ոչ մի կերպ չի կարողացել արձակուրդ ստանալ, իսկ իր բացակայությամբ անհնար է գյուղացիներից այդ փողը ստանալ։ Այդ բանն ինձ համար անել դրություն ստեղծեց։ Ամեն ինչ փորձեցի, և որովհետև ոչ մի հնար չունեմ, ստիպված եմ կրկին Ձեզ դիմելու։ Բանն այն է, որ համալսարանի վարձը անցյալ և ներկա սեմեստրի համար չեմ վճարել, և սրոկը վերջանում է նոյեմբերի մեկին: Հարկավոր է վճարելմ 80 ռ.։ Արդյոք չե՞ք կարող մի ճար անել մի տեղից։ Թեև համալսարան գնում եմ, ապօրինի կերպով, որ երկար տևել չի կարող։ Խնդրում եմ, եթե մի ճար կարող եք անել, արեք—ուրիշ հույս չունեմ, դրա համար եմ Ձեզ դիմում, թեև երես չի մնացել։ Ուղարկում եմ եղբորս նամակը, որ իմանաք, որ ես իրավունք ունեի սպասելու և չկասկածելու, որ կստանամ փողս։ Ասեք, գիտեմ, որ թողնեմ, բայց ես մտածել եմ — անհնար է ամեն կողմով այդ անելը, ունեմ շատ հիմնավոր պատճառներ, որ երկար կլիներ գրելը։ Մի նեղանաք ինձնից, որովհետև այս բանում ես մեղավոր չեմ բոլորովին, քանի որ ոչ մի կասկած չունեի, թե պիտի ստանամ եղբորիցս ավելի, քան այժմ ինձ հարկավոր է։ Խնդրում եմ անպատասխան չթողնեք նամակս — միևնույն է դրական, թե բացասական լինի պատասխանը։ Հաջողության դեպքում փողը կարելի է ղրկել ուղղակի համալսարան՝ հիշելով, որ իմ ուսման վարձն է, կամ ինձ հետևյալ հասցեով. Петрограл, Пет. Стор., Б. Гропект, д. №21, кв. 40, Вагану Териан
Р. Տ. Սուսաննային դրել եմ Ձեր ասածների մասին, եթե մի ճար անե՝ կգա — թեև ըստ երևույթին չի կարողանա գալ։