Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համայն։ Մի բան, որ ինձ շատ է տանջում, դա այն տարակուսանքն է թե՝ արդյոք հնարավոր կլինի՞ այդ երրորդության գործունեությունը։ Երբեք ես իմ մեջ չեմ զգացել այնքան կարողություն և այնքան թափ գործելու և այնքան սեր, բայց և երբեք ես այնքան հեռու չեմ զգացել ինձ այդ գործից ու կտրված իմ անմիջական կոչումից, որքան այժմ։ Քեզնից ի՞նչ թաքցնեմ, ահա այս երկու տարին ես գրեթե հնար չունեմ պոեզիայով պարապելու, մինչդեռ «լի եմ» պոեզիայով և զգում եմ մեջս կարողություն, բայց ազատություն չունեմ և ոչ էլ հարմարություն նվիրվելու դրան և դոյնանման բաների։ Վերջին ամիսները ամբողջ ժամանակ մտածում եմ իմ ծրագրած վիպական (արձակ) տրիլոգիայի մասին,բայց դա գրելու համար պետք է միանգամայն ազատ լինել պաշտոնական ու հերթական աշխատանքներից, որ այժմ ամբողջապես կլա- նում են ինձ (ժամանակս)։

Եթե ես թողնեմ այս ամենը և ուսուցչության գնամ—ավելի վատ կլինի, այնպես չէ՞։ Եվ չունևորությունը հոգիս հանեց և սիրտս մաշեց։ Նույնը և դու, և Պավղը: Ձերը ուղղելի է՝ եթե չդադարեք պարապելուց, վասնզի թե՛ քննադատությունը, թե՛ հրապարակագրությունը, թե՛ հասարակական գործը չեն անցնում—միշտ կարելի է գործի կպչել և ուղղել անցյալը։ Իսկ պոեզիան—եթե այսօր չի գրվել, վաղը թռած կլինի և չի գրվի․ այնպես չէ՞ (մանավանդ լիրիկ պոեզիան)։ Ահա դրա համար ես շատ վատ եմ զգում ինձ։ Եվ նրա համար, որ գրեթե չեմ հավատում արդեն, որ երբևիցե կփոփոխվի այս ամենը, և մենք չենք կորնչի։ Դա շատ աղետալի է, բայց ինչպե՞ս պիտի լինի, որ այդպես չլինի։ Բոլորս էլ անգործնական մարդիկ դուրս եկանք։ Իհարկե ես հավատացած եմ, որ վաղ թե ուշ քո նյութականը կլավանա, բայց դու իզուր ես կարծում, որ այնքան կհարստանաս, որ մեր գործը հաջողվի։ Մեր գործը հաջողվելու համար պետք է խոշոր սուբսիդիա՝ մի քանի տասնյակ հագար գոնե: Մեզ այդպիսի սուբսիդիա ոչ ոք չի տա։


Եթե լիներ այդպիսի խոշոր սուբսիդիա, ես էլ, Պավղն էլ կհիմնվեինք Կովկասում և թեթև դասեր կարող էինք վերցնել ու գործի կպչել։ Առանց դրան անհնար է մեր գործը։ Իսկ դա չի չինի և չի լինի—դա հաստատ համոզում է իմ մեջ։ Եթե լինի էլ, կլինի այն ժամանակ, երբ մենք չենք լինի, այսինքն իշացած ու քոսոտած