ուզում ենք հրատարակել աշնանը (հաստատ բան է, որովհետև փող կա արդեն)։ Մեր ժողովածուն շատ ուշացավ, բայց Աստուծմով մի քանի օրից լույս կտեսնի։ Համալսարանի պարապմունքներս առայժմ թողի (հնար չկար և չկա) աշնանը։
Ամառս մի քիչ հնար կունենամ գրականությամբ պարապելու—տեսնենք բան դուրս կգա՞, թե ոչ։ Մի քանի ծրագիր ունեմ, բայց ծրագրները սովորաբար ծրագիր էլ մնում են։
Դեհ ողջ լեր առայժմ և մի տրտնջա այս անշնորհք նամակիս համար, սիրելի Նվարդ։
Իվան Ֆադեյիչին և ձերոնց բոլորին բարևներ։ Տիկին Խատիսյանին (Աշխեն), եթե հարմար է, ասա, որ առայժմ միայն 20 գիրք եմ ծախել հիվանդությանս պատճառով—մնացյալն էլ կաշխատեմ ծախել ու վերջացնել հենց որ գլուխս քիչ այս հոգսերից ազատվի։
Հասցես նույնն է։ Ես էլ քեզ կգրեմ Анастасьевск-ի հասցեով, իմացիր և երբեմն գնա տեղեկացիր ու ստացիր։ Մեկ-մեկ մտածում եմ—նամակս կգնա և ընկած կմնա։
141. Պ. ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ
(Հատված)
«Մանրունքներդ» կարդացի, իհարկե, հաճույքով և զարմանում եմ, որ Իվան Ֆադեևիչի մասին գրածդ, ինչպես գրում ես նամակումդ և ինչպես գրում է նաև Նվարդը, գրգռել է «տղերաց»: Այժմ ես տեսնում եմ, որ մեր սքանչելի երկրում քննադատ լինելը ավելի հեշտ չէ, քան պոետ լինելը[1]— բայց ավելի ազնիվ, ավելի բարձր պետք է լինի գիտակցությունը և ոգեշնչումը։ Թող որ մենք անտուն աղքատներ ենք, բայց մեզ, հենց մեզ է վիճակված թարմացնել մեր գրականությունը և մեզ է պատկանում տիրական
- ↑ Այստեղից սկսած գրված է ռուսերեն։