Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով, նախ զետեղեց Ձեր նամակը և ապա երկու օր անցած — մեր հեռագիրը...

Այդ հեռագիրն ուղարկելիս մենք ոչ մի տարակույս չունեինք, որ մեր ասածը մի շատ տարրական և դյուրըմբռնելի միտք է, որը կարոտ չէ բացատրությունների։ Սակայն, ըստ երևույթին, մեր ենթադրությունը չի արդարանում. կարիք կա բացատրությունների, որովհետև Ձեր «Հրապարակական նամակը» պարզ ցույց է տալիս, թե ո՛րքան սխալ եք ըմբռնել Դուք, հարգելի պարոն, մեր ասածը։

Մեր հեռագրի իմաստն այն էր, որ մենք չենք կարողանում հաշտվել, երբ մի գրական տոն կատարող հանձնաժողովի գլուխ են անցնում պատվավոր նախագահի և նախագահի դերերում այնպիսի անձինք, որոնք գրականության հետ ոչ մի օրգանական կապ չունեն։ Այդ երևույթը մեզ թվում էր և թվում է խորթ, տարօրինակ, արտասովոր և չափազանց ցավալի։ Այդ պատճառով էլ մենք մեր ողջույնը և հարգանքը մատուցինք մեծապատիվ հոբելյարին անմիջապես, առանց հանձնաժողովի միջնորդության դիմելու։

Սակայն՝ չնայելով մեր բացասական վերաբերմունքին դեպի Ձեր նախագահած հանձնաժողովը, Դուք դարձյալ ձեր «բարոյական պարտքն եք համարել, իբրև նախագահ», հայտնելու մեզ ձեր շնորհակալությունը մեր հեռագրի առիթով։ Մենք ոչինչ չունենք ասելու Ձեր այդ՝ մեզ համար անսպասելի շնորհակալության մասին, որը, սակայն, «արժանի» լինելով «այն սոցիալական բարեկիրթ շրջանին, որին պատկանում եք Դուք», այնուամենայնիվ ավելորդ մի սիրալիրություն պետք է համարել...

Միևնույն ժամանակ մենք չենք կարող համաձայնել ձեր այն մի քանի տողերին, որ ավելացրել եք Դուք իբրև թեթև նկատողություն մեր բռնած դիրքի նկատմամբ։

Դուք ասում եք, թե մանկությունից լռել ու կարդացել եք, որ դրականությունը հանրային սեփականություն է։

Հիրավի, Դուք մի շատ տարրական ճշմարտություն եք լռել ու կարդացել մանկությունից։ Հիրավի, դրականությունը մասնավոր սեփականություն չէ՝ նա հանրային սեփականություն է։ Եվ ամեն մի գրել-կարդալ իմացող ու ընթերցասեր մարդ իրավունք ունի մասնակից լինելու այն բոլոր բարիքներին, որ տալիս է գրականությունը, և ո՛չ միայն գրականությունը, այլև գեղարվեստն առհասարակ։ Եվ այդ բարիքներին մասնակից լինելու միակ պայմանը