երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում»։
Նկատի ունի դեո «Մթնշաղի անուրջներ» անտիպ ժողովածուի մասին Թումանյանի հայտնած բարձր կարծիքն ու խրախույսը (տե՝ս այս հրատարակության 3-րդ հատոր, № 66 նամակը)։
Այդ մասին իր «Հուշեր»-ում պատմում է նաև Ավ. Իսահակյանը. «...1908 թվին, ամառը Թիֆլիսում պատահեցի Վահանին։ Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը' «Մթնշաղի անուրջներ»-ը։ Տպելուց առաջ Հովհ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար։ Հյուրանոցիս սենյակումն ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի հետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին։ Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե′ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա /— մաքուր լիրիկա»... Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ։ —«Հ. Թումանյանն էլ շատ հավաներց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար։ Այլևս քննադատությունից վախ չունեմ»։ Երեկոյան եղա Հ. Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահա¬ նի բանաստեղծությունների նկատմամբ։
— «Հա է′, շատ դրուստ ես ասում։ Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ։ Պատկերները թեև թույլ են և քիշ են, բայց լեզուն՝ մաքուր զտված և արծաթե զանգի պես՝ հնչուն։ Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո և Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո։ Դու ի′նչ ես կարծում, համենայն դեպս՝ մեր վերնատան մեջ սլատվավոր տեղ ունի. ..»։
78 Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թ. № 2-ում հրատարակված տեքստի։
1 «Գարուն» ալմանախի հրատարակությունը շարունակելու, ինչպես և
դադարեցման մասին Տերյանը հաճախ է գրել՝ մինչև դադարեցման որոշումը (տե′ս № 139 նամակի ծանոթագրությունը)։
2 Տե′ս № 74 նամակը և նամակի 2-րդ ծանոթագրությունը։
79
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
Հրապարակվում է ըստ Անթառամ Միսկարյանի արտագրած օրինակի, նրա կրճատումներով։