Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Խոսքը Ա. Ֆ. Խաչաբբի՝ ՍՊԲ-ում 1910 թ. լույս տեսած Արաբերեն քերականության» (ռուսերեն) մասին է: Քանի որ Պ. տառը հեղինակի անվան սկբնատառը չէ, ինձ թվում է, թե այդ տառը նշանակում է «պարոն»:

2 Ես Անթառամ Մակարյանին հարց տվի. «Արդյոք Տերյանը պատմու՞մ էր, իր գրական մտահղացումների մասին»: Նա պատասխանեց. «Պատմում էր, բայց ես մոռացել եմ: Հիշում եմ, ինչպես մի անգամ նա բերանացի թարգմանեց իմ մորը նվիրած բանաստեղծությունը, բայց երբ խնդրեցի, որ ռուսերեն գրի, նա հրաժարվեց այդ անելուց»:

3 Նկատի ունի Ռիտա և Տիգրան Մակարյաններին՝ Անթառամի կրտսեր եղբորն ու քրոջը:


81

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ,ՏՖ): 1 Այդ հոդվածը չի տպագրվել. անհայտ է՝ գրվե՞լ է, թե՞ ոչ – Տերյանի արխիվում ոչինչ չի պահվել:

2 Լերմոնտովի ծննդյան 100-ամյա հոբելյանը պետք է նշվեր 1914 թվականի հոկտեմբերին, սակայն սկսված համաշխարհային պատերազմը խանգարեց և այն ըսւ էության հետաձգվեց:

3 «Դեռ գիրք էլ պիտի հրատարակեմ» – 1912-ին հայտարարվել էր, որ Տերյանի խմբագրությամբ պետք է հրատարակվի Լերմոնտովի երկերի ժողովածուն երկու հատորով:


81

Տպագրվում է ըստ Թումանյանների մոտ եղած ինքնագրի:

1 Գրությունը ուղարկված է 1913 թ. դեկտեմբերի 18-ին. «Մեծարգո պ. Վահան Տերյան

Վարչությունս սրանով հայտնում է Ձեզ, որ ընկերությանս ընդհանուր ժողովը, համաձայն իր կանոնադրության 4-րդ հոդվածի, գաղտնի քվեարկությամբ ընտրեց Ձեզ ընկերության անդամ:

Վարչության նաղագահ՝ Հ. Թումանյան

Անդամ քարտուղար՝ Գյուտ ա. ք. Աղանյան»:


82

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:

Հրապարակվում է ըստ Անթառամ Միսկարյանի արտագրած օրինակի, նրա կրճատումներով:

1 Չնայած այն բանին, որ այս նամակում Տերյանը հայտնում է «Մշակ» թերթին աշխատակցելու համաձայնության մասին, արդեն երկու շաբաթ