Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

՝ 1914 թ. հունվարի 29-ին, նա հրաժարվում է այդ թերթին աշխատակցելուց, որի մասին հեռագրվում է խմբագրությունը, իսկ փետրվարի 4-ի նամակով մանրամասն բացատրություն է տալիս այդ առթիվ (տե՛ս Վահան Տերյան, Երկերի ժող., Հ. 3, 1963, էջ 338-339): Մինայ Դավթի Միսկարյանի:

83

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ): Թվագրվում է ըստ բովանդակության: 1 խոսքը 1914 թ. հունվարի 4-ի (№80) նամակի մասին է: 2 Հավանորեն Վարդգես Սուրենյանի; 3 «Էլեգիա», «Մուրճ», 1906, № 7, «Վահան Տ.-Գր.» ստորագրությամբ: 4 Խոսքը «Սիմոն Զավարյանին նվիրական հիշատակին» իսկապես թույլ բանաստեղծության մասին է(«Բաքվի Ձայն», է 1913, №145): 5 Թումանյանի և Տերյանի այս տարակարծության բավական հայտնի է եղել գրական շրջաններում: Հետաքրքրական է, որ այդ մասին խոսք է եղել նաև մամուլում: «Հոչիզոն»-ի 1917 թ. №31-ում (11 փետրվարի) «այդ առթիվ» տպագրված է հոտևյալ բանաստեղծությունը:

«ՀՐԱՏԱՊ ՍՓՈԹԱՆՔ» Սկսնակ բանստեղծներին

Խոսքեր՝ Հ,Թումանյանի
Հանգեր՝ սկսնակի


Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/402


Քննադատն ասաց - մեկդ խրոնիկյոր,
Մեկդ քաղքենու ձգտումի երգիչ,
Մեկդ՝ Տերյանի մոնթն է գլխիկոր,
Կամ Յարճանյանին նման է շատ-քիչ¡
-Է՛, ասաց՝ ասաց¡ ի՞նչ անենք, տղեք,
Ինչու՞ եք տրտմել,- սրտապինդ եղեք¡
Ես հո չե՞մ կանչել, որ նա ձեզ բովի,
Այլ, որ քրքրի, խուզի ու բովի,
Դեռ շա՜տ կունենանք էսպես հավաքույթ,
Դեռ ձեր գլխին կա երկո՛ւ երեկույթ...
Էնտե՜ղ դուք պիտի դուրս գաք ասպարեզ,
Եվ ձեր շնորհքով կանգնե՜ք պարզերես:
Ես շա՜տ եմ խնդրում, որ չը դադարեք,
Թղթին չափսոսանք - գրե՛ք, մի՛շտ գրեք¡
Ամեն քսանյոթ ոտնավորից