|
6 Արշակ Թումանյան(1870-1905)- գրող,թարգմանիչ, ստորագրել է նաև «Կայծունի»։
7 1914 թվականից Նոր Նախիջևանում սկսեց հրատարակվել «Գաղութ» գրական-քաղաքական և հասարակական շաբաթաթերթը,որի խմբագիր-հրատարակիչը Սահակ Մեսնիկյանն էր։
8 Հավանորեն դրանցից են «Գեղարվեստ»-ի 3-րդ գրքում տպագրվածները («Սիրելի Պաոլո Մակինցյանին», «Դարձյալ իջավ գիշեր, դարձյալ-ու կրկին»)։
9 Տերյանը հունվարի 12-ին տվել էր իր համաձայնությունը աշխատակցելու «Մշակ»-ին։
10 Երվանդ Ֆրանգյան
11 ՈՒղարկել է երեք բանաստեղծություն՝ Ա) «Պետերբուրգ», Բ) «Մենք բոլորըս, բոլորըս», Գ) «Ես սիրում եմ նրանց, որոնք խենթ են ու անտուն», բայց չեն տպագրվել՝ հավանորեն թերթի փակվեու պատճառով։
12
84
1 Ացտեկ կամ աստեկ- Մեքսիկայի հնդկական ժողովուրդներից մեկը։ Այդ լեզվով խոսում են 670 հազար մարդ։ Իսպանիան 1519-1521 թթ․ նվաճեց ացտեկներին և «ընդհատեց նրանց հետագա ինքնուրույն զարգացումը» (էնգելս)։
2 1916 թ հունվարի 18-ին Հ․ Թումանյանին գրած նամակում Պ․ Մակինցյանը մի առիթով հիշելով իրենց այդ հեռագիրը, ավելացնում է․ «Օ՜հ, եղկելի թերսիդեսներ (մտաբերո՞ւմ եք, որ սա մեր «պատմական» հեռագրի խոսքն է)» (Հովհ․ Թումանյանի տուն-թանգարանի նյութերից)։ 1914թ․ «Մշակ»-ի էջերում նրա խմբագիր Հ․ Առաքելյանի ղեկավարությամբ սկսվեց կատարյալ արշավանք Թումանյանի և նրա ղեկավարած հայ գրողների ընկերության դեմ(№ 2, 4 հունվարի, նորեկ Գրող-«Հայ գրողների ընկերության մեջ»։ № 6,11 հունվարի, Հ․ Առաքելյան- «Դուք անբարոյականացնում եք մատաղ սերունդը»: