Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№11, 18 հունվարի, Հ. Ա. — «Հ. Թումանյանն էլ է խոսում բարոյականության մասին»։ №12, 19 հունվարի, Նորեկ Գրող — «Դարձյալ Հայ գրողների ընկերության մասին» և այլն): Ընդ որում` Հ. Առաքելյանը պնդում էր, թե քննադատում է Թումանյանին «իբրև մարդու» և ոչ բանաստեղծի։ 1914 թ. հունվարի 22-ին (№ 15) Թումանյանի պաշտպանությամբ հանդես եկավ «Բաքվի Ձայն»-ր, մի քանի օր անց (№ 19, 26 հունվարի) «Հորիզոն»-ը «Նամակներ խմբագրության» բաժնում տպագրեց այս հեռագիրը։ Հեռագրի դեմ «Մշակ»-ի № 21-ում (30 հունվարի) հանդես եկավ Հ. Ա(ռաքելյան)-ը «Ցավալի նմուշ հայ «գրողների» կյանքիս (հասարակության դատաստանին)» հոդվածով, որի մեջ նա հայտնում է, թե ինքը «ապշել է», որ Տերյանը, մի քանի օր առաջ համաձայնելով աշխատակցել «Մշակ»-֊ին և տալով «իր համաձայնությունը գրավորապես հունվարի 12-ին», խնդրելով ուղարկել իրան վկայագիր իբրև «Մշակ»-ի աշխատակցի, կարող էր «մի քանի օրից հետո հանդես գալ» «Մշակ»-ի և իր դեմ։ Չկարողանալով այդ բացատրել Տերյանի` Թումանյանի նկատմամբ ունեցած ջերմ սիրով ու նրա դերի բարձր գնահատությամբ, Հ. Աոաքելյանր պնդում է, թե Տերյանի ստորագրությունը «կեղծ է»։ Փորձելով հիմնավորել այդ կարծիքը, նա բերում է փաստեր, թե Տերյանը այդ ժամանակ Բաքվում չի եղել։ Խնդիրը բարդացել է նաև նրանով, որ Սուրխաթյանը հեռագրել է Պետերբուրգ Վ. Տերյանին ու հարցրել, թե արդյոք ի՞նքն է ստորագրել «Հորիզոն»-ի № 19-ում (26 հունվարի) տպված հոդվածը, և Տերյանը 28-ին պատասխանել է. «Ոչ մի հոդված չեմ դրել, անշուշտ մի թյուրիմացություն է տեղի ունեցել, կաշխատեմ պարզել»։ Հարցը պար¬ զում է Տերյանի հետևյալ հեռագիրը (տե'ս №85 հեռագիր-֊նամակը և նրա 2-րդ ու 3-րդ ծանոթագրությունները)։

85

Տպագվում է ըստ հեռագրի, որ առաջին անգամ հրատարակվել է «Մշակ»-ի 1914 թ. № 22-ում (31 հունվարի) և «Հորիզոն»-֊ի նույն թվականի № 23-ում (31 հունվարի)։

1 Տե՛ս № 84 նամակի 2-րդ ծանոթագրությունը։

2, 3 Հ. Աոաքելյանր հեռագրի կապակցությամբ տպագրեց «Ուշացած արդարացումն» հոդվածը (№22, 31 հունվարի), որի մեջ բերելով Տերյանի հեռագիրը, դա համարում է «գերագույն ճիգ» արդարացնելու Խանզադյանին ու Մակինցյանին և կասկած է հայտնում Տերյանի գրածի նկատմամբ. թե ինքը ստացել է ընկերների հեռագիրը, սակայն «գործի էությունը անծանոթ լինելու պատճառով» հեռագիրը մնացել էր « անհասկանալի»։

Հ. Աոաքելյանի «Ուշացած արդարացումն» հոդվածի դեմ Տերյանը դրեց «Մշակ»-ի հարգո խմբագրության իմ բացատրությունը» (տե՛ս