հետևյալ նամակը): «Մշակ»-ը վեճը «ավարտեց» Ս. Տ.— Մ.֊ի դեմագոգիական վերնագրով հոդվածով (№ 35, 18 փետրվարի, «Բազմության կարծիքը»)։
86
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Առաջին անգամ, որոշ կրճատումներով, տպագրվել է «Գրական շաբաթ»-ի 1930 թ. № 1-ում «Վ. Տերյանի մի նամակը Շիրվանգադեի մասին» վերնագրով։ Ճիշտ չէ Ց. Խանզադյանի «Հոդվածների ժողովածու»-ի (Երևան, 1963) ծանոթագրություններում ասվածը, թե տպագրվել է «Մշակ»-ի 1914 թ. փետրվարյան համարներում (էջ 263)։
1 Տե՛ս № 84 նամակի 2-րդ ծանոթագրությունը։
2 Հ. Աոաքելյանի հոդվածի վերնագիրն է «Ուշացած արդարացումն»- («Մշակ», 1914, № 22, 31 հունվարի)։
3 Խոսքը Շիրվանզադեի ««Ֆաուստ»-ը հայ բեմի վրա» հոդվածի մասին է («Մշակ», 1913, № 249, 8 նոյեմբերի)։ «Ֆաուստ»-֊ր բեմադրվել է նոյեմբերի 4-ին։
4 Ցոլակ Խանղադյանը (Գրասերը) «Բաքվի Ձայն»- ֊ի 1913 թ. № 148-ում (11 դեկտեմբերի) տպագրված «Քննադատության իրավունքը» հոդվածում աոարկում է ճերմակին և գտնում, որ Շիրվանղադեն իրավունք ունի իր սեփական կարծիքը հայտնելու, և դրական էթիկայի խախտում տեղի չի ունեցել։
5 Հ. ճերմակ (Հովհաննես Բոզիյան) — «Գյոթեն գրաֆոմանի գրչի տակ» («Հորիզոն», 1913, № № 270, 271. 30 նոյեմբերի, 3 դեկտեմբերի)։
6 Տերյանին հուզել է Մառի նկատմամբ սառն վերաբերմունքի այդ փաս֊տը. ինչպես երևում է, նա ցանկացել է Մառի հոբելյանի առթիվ հոդված գրել, թերևս դրել է, սակայն մեզ չի հասել։ Այդ է ցույց տալիս պոետի արխիվում պահված «Юбилей Н. Я. Марра» վերնագրով մի թերթը. «Հոկտեմբերի 24-ին, — գրում է Տերյանը,— լրացավ ակադեմիկոս Ն. Յա. Մառի պրոֆեսորական գործունեության 25-ամյակը։ Այդ օրը որևէ բանով չհավերժացվեց, եթե չհաշվենք ողջույնի անարվեստ, բայց զգացված մի քանի խոսքերը, որոնցով հարգելի պրոֆեսորին դիմավորեց, դասախոսության ժամանակ, նրա աշակերտներից մեկը, արևելյան լեզուների ֆակուլտետի հայ-վրացական բաժնի սակավաթիվ, ինչպես միշտ, ունկնդիրների խմբի անունից։ Այնինչ այդ օրը արժանի էր նշվելու, էլ չեմ խոսում արդեն այն մասին, որ իր կուլտուրական նվաճումների նկատմամբ ավելի զգայուն որևէ մի այլ երկրում կվերածվեր այն կուլտուրական տոնակատարության օրվա։ Այս քառորդ դարի ընթացքում հայ-վրացական ֆիլոլոգիան հարստացել է մինչ այդ Ասված քանակով նոր աշխատություններով, որոնց մեծ մասը դուրս է եկել Ն. Յա. Մառի գրչի տակից։ Սակայն բանը քանակի մեջ չէ։ Հաբեթական լեզվագիտության հիմնադիրը բաց է արել միանգամայն նոր հորիզոններ և հեռանկարներ հայկական և վրացական»