Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

153

Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թվականի № 2-ում հրատարակված տեքստի։

1 Խոսքը «Պատասխան Ավետիք Ահարոնյանի «Բաց նամակին»-ի մասին է, որ տպագրվեց 1916-ի հուլիսին հայ պարբերականներում (ավելի հանգամանորեն տե՛ս այս հրատարակության 3-րդ հատոր, էջ 140 142 և 358—359):

2 «Գործ» ամսագիրը սկսեց հրատարակվել 1917 թվականի հունվարից։

3 Հոդվածը «Петрос ди Саргис Гиланенц» վերնագրով տպագրվել է «Армянский вестник»-ի 1916 թվականի № 27-ում։

4 Այդ հոդվածը գրվել և հրատարակվել է «Армянский вестник»-ի 1916 թվականի 42, 43 համարներում «Общественное развитие российских армян» վերնագրով և «По поводу книги Д. Анануна» ենթավերնագրով: Անանունի գրքի վերնագիրն է «Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում»։

5 Նիկոլ Աղբալյան (1873—1947)— բանասեր, գրականագետ, մանկավարժ, դաշնակցություն կուսակցության ղեկավարներից։

154

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության:

1 Խոսքը «Сборник армянской литературы» գրքում տպագրված «Очерк армянской литературы» հոդվածի մասին է։

2 Լեո, Ռուսահայոց գրականությունը..., Վենետիկ, 1904:

3 Վ. Փափազյան, Պատմություն հայոց գրականության, Թիֆլիս, 1910:

4 Ադրբեջաներեն է, նշանակում է՝ հոր գլուխը վկա:

5 «Պեպո»-ի առաջին ռուսերեն թարգմանությունը լույս չի տեսել, Երկրորդ անգամ թարգմանել են Յուրի Վեսելովսկին ու Ալեքսանդր Ծատուրյանը և առանձին գրքով լույս ընծայել («Пепо» — бытовая комедия в трех действиях Габриела Сундукяна, Москва, 1896) Վեսելովսկու ներածական հոդվածով: Երրորդ անգամ թարգմանել է Տերյանը։ Այդ թարգմանությունը վերագրվել է նաև Գորկուն. «Մաքսիմ Գորկին ինքը, — գրում է «Մշակ» թերթը, — թարգմանում է Սունդուկյանի «Պեպո»-ն (1915, № 246, 6 նոյեմբերի)։

6 «Сборник армянской литературы» գրքում տպագրած «Армянский вопрос в России» հոդվածի համար:

7 Խոսքը «Գարուն»-ի 3-րդ գրքում տպագրված «Ավետիս Ահարոնյան» հոդվածի մասին է։

8 Pro domo sua — լատիներեն է, նշանակում է` իր անձնական գործի մասին, իրեն պաշտպանելու համար: