Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նամակը, որ գրում եք ինձ, այստեղ ուղարկվի և ոչ թե Մոսկվա։ Անցյալ նամակս խելացնոր ստացվեց, մի բարկացեք։ Ես կուզենայի, որ ձեր մեջ էլ լինի գեթ մասնիկն այն բանի, որը փոթորկում է ինձ։ Դե, ինչպե՞ս եք ապրում։ Ի՞նչ նորություններ կան,սիրելի Անտենկա։ Այստեղ ոչ մի նորություն չկա։ Գրեթե ամեն օր լինում եմ թատրոնում, այստեղ բավական օրինավոր դերասանական խումբ կա։ Այսպես եմ սպանում ժամանակս։ Համարյա ոչինչ չեմ անում։ Աշխատել չեմ կարող։ Հա՛, Մոսկվա գնալս ուշանում է զինվորական ծառայության պարտքի պատճառով։ 22-ին ինձ պետք է բժշկական քննության ենթարկեն։ Բայց շատ կուզենայի շուտով ընկնել Մոսկվա և... հանդիպել Անտենկայի հետ և այնպես անել, որ նրա համար էլ, ինձ համար էլ լավ լինի, ինչպես մի ժամանակ՝ վաղուց-վաղուց... Իսկ ի՞նչ է մտածում և անում Անտենկան... Ինչպե՞ս են նրա գործերը։ Նա ե՞րբ կգնա Մոսկվա։ Այդ ամենը շատ հետաքրքիր է։ Թող այդ ամենի մասին նա գրի։ Ինձ շարունակ թվում է (չգիտեմ ինչու), որ նա ունի մեկը, որի պատճառով ինձ հաճախ բոլորովին մոռանում է։ Ես ամենևին խանդոտ չեմ, բայց ցավս գալիս է, որ ինձ մոռանում է սիրելի Անտենկան, որի հետ չէ՞ որ մենք վաղեմի բարեկամներ ենք, ճիշտ չէ՞։ Սպասում եմ նամակների։ Մեծ, լավ, հանգամանալից նամակների։

Առայժմ։ Բարև արեք Մարթային, Դոդյային և ձերոնց բոլորին Վահան Տերյանից, որը հղում է իր համբույրներն ու լավագույն ցանկությունները և մնում է անփոփոխ ձեր

Վահանը։

Վեռլենին թարգմանեցեք այնպես, ինչպես ենթադրում էիք և եթե հասցնեք, ուղարկեցեք։ Ասենք, դա շտապ չէ։ Եթե ժամանակ չունեք, պետք չէ։

33. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1912, 7 օգոստոսի, Ստավրոպոլ

Սիրելի Ցոլակ

Ամբողջ ամառվա ընթացքում չկարողացա քեզ մի նամակ գրել։ Դու էլ, չգիտեմ ինչո՞ւ, լռում ես, ոչ մի լուր չես տալիս քո