հանգամանքը, որ կան աշխատակիցներիդ մեջ նախկին դ.-եր (ինչպես դու ես գրում) Աթաբեկյան և այլն։ Արդյոք չի՞ կարելի դրանցից խուսափել, կամ գոնե «պարալիզե» անել։ Ես էլ եմ վախենում մի քիչ այդ բանից։ Օրհնյալ լինես և ողջ:
Լսեցի, որ Օտարյանը այստեղ է, ներողություն, տիկին Զոհրաբովան:
Մեծահարգ պարոն Վրույր
«Հուշարար»-ի 2-րդ համարը չեմ ստացել։ Հաճեցեք ուղարկելու հետևյալ հասցեով՝
Долгоруковская, дом 15, кв. 60 Вагану Териан, Москва
Սիրելի Անտենկա
Ձեր նամակն ստացել եմ։ Շատ շնորհակալ եմ ձեզնից, որովհետև ես ինքս վաղուց պատրաստվում էի ձեզ գրել, բայց չէի համարձակվում առաջինը գրել։ Իհարկե, ես համոզված եմ, որ չեք կասկածում իմ անկեղծ կարեկցությանը ձեր վշտին, ինչպես չպետք է կասկածեք իմ անխախտ բարեկամությանը, բայց և այնպես կուզենայի (և հիմա էլ ուզում եմ) մեկ անգամ էլ արտահայտել զգացմունքներս, համոզված, որ ինձ ավելի լավ կհասկանաք, քան կարող եմ արտահայտվել։ Չէ՞ որ մի քիչ ճանաչում