Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վաճաճառականներ արտահանում և ներմուծում եյին հարուստ ապրանքներ։ Քաղաքները ճոխ վաճառողներ եյին և շահաստաններ։ Առևտրի հետ ծաղկում եր պերճությունը և շռայլությունը մի կողմից, մյուս կողմից տնանկները և աղքատները կազմում եյին այնպիսի թիվ, վորոնց վոտնահարվող իրավունքների պաշտպանության մասին խոսում ե հենց ինքը Վարդանը։ Քաղաքների հարսատցման հետ միասին փոխվում եյին նաև Կիլիկիայի հայերի, առաջին հերթին վաճառականների, բարքերը և լեզուն։ Այսպես կկոչված արևելցիների պայքարն ընդդեմ արևմուտքից յեկող հոսանքի, դասային շահերի քաղաքական պաշտպանությունից բացի, նպատակ ուներ նաև անաղարտ պահել հայ լեզուն և հայ յեկեղեցին, վորի հիմքերը խարխլում եյին հենց այդ վաճառականները։

Արքակաղնի վանքում ուսանելուց հետո Վարդանն իբրև քարոզիչ հաստատվում ե Կիլիկիայի Դլուկ քաղաքում։ Նրա արտասանած քարոզները վկայում են, վոր Մարաթեցին հարել ե արևելցիների բանակին, այսինքն նրանց, վորոնք իզուր ջանում եյին պատվար կանգնել նոր հոսանքի դեմ։ Այսպես Վարդանը յեկեղեցու բեմից հանդիմանում ե քաղաքում ապրող կանանց, վորոնք «սիրում են զուգվել և զարդարել աչքերը և յերեսը զանազան դեղերով ի գայթակղություն պատանիների»։ Նա խոսում ե այն կանանց մասին, վորոնք «չար դեղերով իրենց զրկում են ծնելու կարողությունից և այդ սովորեցնում են նաև ուրիշներին»։ Նա դժոխքի դատաստանով ե սպառնում նրանց, վորոնք շահով դրամ են տալիս, զրկում են տնանկին և մշակին, խաբում են կշեռքի մեջ, կաթի մեջ ջուր են խառնում և առհասարակ խարդախ մարդիկ են։ Նրան՝ իբրև խոստովանահոր