Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

մնացել, գլխավոր գազանապահի սիրտը հոշոտած, օգնականի գլուխը՝ ջախջախած… արյուն ու դիակ…

Եվ այնտեղ, արձակ տարածության մեջ սլացող առյուծի դիմաց, անամպ երկնքի վրա լուսածագն էր ելնում կարմրորակ, շքեղ…

Կանգ առավ հսկան մի ժայռի գլխին, բաշերը հովին, ազատության վսեմ մաղթանքն ուղղած բացվող արշալույսին։

Ու նրա խրոխտ ձայնը թնդացնում էր լեռ ու դաշտ, ավետելով ջնջումն շրջափակների, անկումն գազանապահների, ձող, շղթաների…

1905


ԶՈՀԱԿ
(Պարսկական լեգենդ)
1

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց — պատմում է պարսկական շատ հին զրույց – դարեր ու դարեր առաջ, Իրանի երկրին եկավ ու տիրեց մի աշխարհակալ: Բռնակալ էր նա՝ անգութ, չտեսնված, որ, լավ հայտնի չէ, անապատի՞ էր ծնունդ, թե՞ Ասորիքի բորբոսնած ճահճի։

Եկավ ու տիրեց։ Գահընկեց արավ Ջումշուդ արքային, ճնշեց ըմբոստների, արյան մեջ խեղդեց ձայնը բողոքների և գահը հաստատեց՝ օգնությամբ մի խումբ պնակալեզների։

Իրանն այնուհետև՝ դարձավ սոսկումների հսկա մի դժոխք։ Ծայրից ծայր՝ արյուն ու դիակ, ծովից ծով՝ ողբ ու աղաղակ:

Բռնակալն այլևս տեր երկրին, նրա ժողովրդին բացարձակ իշխան հռչակվեց կյանքի և մահվան։ Սահման չկար այլևս ո՛չ քմահաճույքի, ո՛չ էլ նախճիրային գարշ բնազդների։ Իրանն անտեր արտի պես տնկվեց ու կոխվեց, ավերակների կույտի փոխարկվեց:

Բայց ահա հետո ինչեր կատարվեց։

2

Չէր անցել դեռևս տիրապետության աոաջին տարին, որ բռնակալը հանկարծ հղիացավ, երկունքով բռնվեց և ուսագլխերից երկու վիշապ ծնեց։ Զզվելի օձեր էին դրանք, որոնք մեծանում էին րոպե աո րոպե՝