Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՛, առաջին անգամն էր… Նրա համար լավ էլ նկատեցի ամեն ինչ:

— Շարունակեք, շատ հետաքրքիր եք պատմում։

— Լա՛վ… երբ զինվորը բացատրում է քո ով լինելդ, մյուդիրը գրչի կոթով ականջն է խառնում և հանկարծ դառնալով քեզ գոչում է.

— Ի՞նչպես համարձակվեցիր կոշիկներով ներս մտնել։

— Բայց…— թոթովում ես,— ախր կրկնակոշիկներս հանել եմ…

— Լռի՛ր— որոտում է քեզ վրա նա,— ի՞նչպես ես համարձակվում պատասխանել…

— Ախր… ասում ես, հատակը փռված էլ չէ…

— Անհավ՛ատ, խնզըր, թերե՛ս,— որոտում է նա,— այդ անհավատին կափու ալթիսին ձգիր, մինչև կանչենք…

Աշխատում ես պատասխանել, բայց մյուդիրը աչքերը ոլորում և գոչում է.

— Հա՛յդե, սիքտի՛ր[1], ասքյար, դրա վզակոթին…

Եվ զինվորը մի հարված է տալիս վզակոթիդ, հետո քեզ դուրս հրում և հրելով տանում մինչև կոշիկների տեղը և երբ այնտեղ կոշիկներդ հանում ես, հրելով քեզ տանում է մի փոքրիկ խրճիթ, դուռը բաց անում, կոխում է ներս և փակում այնտեղ… այժմ էլ գտնվում ես մի ցած առաստաղով երկու մարդու կանգնելու չափ մի տեղ, որը մի կոտրտած ապակիներով ցած լուսամուտից է միայն լուսավորվում. այդ սենյակում բացի մաքրությունից, ամեն ինչ կա… դեռ այս մեր կանգնած տեղը ողորմություն է նրա աոջևում… հատակը հող և վրան դեզ-դեզ սենյակի ավլած աղբերը և ավելցուկները, ամեն կողմ թացություն և նույնիսկ մարդկային աղբեր… ինչ արած, այնտեղ բանտարկվածներին չեն էլ թողնում բնական պիտույքների համար դուրս գնալու, ստիպված ես կանգնած տեղդ լցնել և թրջել… Նստարան իսկ չկա… հոտը անտանելի է. մի անկյունում կծկվել նստել է մի ինչ-որ սևադեմ դերվիշ, որին ընկերացրին քեզ։ Դերվիշը յուր փայլուն աչքերով այդ մութ անկյունից քեզ է նայում, հետո վեր է կենում և միղով նկարներ է գծում հատակի վրա, հետո կրծում է, յուր ձեռքին բռնած սեխի կճեպը, մոտենում լուսամատին, դարձնում է յուր հնությունից կեղտոտած շապկի օձիքը, բաց է անում կուրծքը և սկսում է միջատներ կտվել… Զզվում ես, աշխատում ես մի մաքուր անկյուն հեռանալ, բայց ոտքերդ ընկնում են մարդկային աղբերի կույտերի մեջ… և բոբիկ ես… ձեռք քաշիր գուլպաներիցդ… Հոգնում ես, ուզում ես նստել՝ չես կարող—տեղ չկա… կռթնում ես պատին…

  1. Կորիր։