չէի ուզում, որ հեռանար ինձանից։ Իմ առարկությանս վրա օրիորդը սկսեց մտածել, իսկ ես զգալով հանկարծ, որ կարող է նա գուշակած լինել իմ «ետին միտքը», ուզեցի սխալ ուղղության վրա դնել նրան և մի քիչ էլ ինքս ինձ մոտ արդարացնել։
- Սակայն, օրիորդ,— ավելացրի քիչ հետո,– դուք գիտեք էլի, ես չեմ ուզում պատճառ դաոնալ, որովհետև… ասում են, ժնևի համալսարանն էլ լավ է… բայց Փարիզը, գիտե՞ք… Փարիզը ուրիշ բան է…
Աշխատում էի որչափ կարելի էր անտարբեր ձևանալ։
– Իսկ եթե,– շարունակեց սառնությամբ, ես ուզում եմ ուսանել, ես տուրիստ չեմ։
– Ուրեմն Փարիզ եկեք,— վրա տվի իսկույն,– չմոռանամ ասելու նաև, որ Փարիզումն էլ էժան կարելի է ապրել… այո՛, բավական էժան։
– Օրինակ, քանիսո՞վ կարելի է ապրել,— հարցրեց Աննան։
Անունը Աննա էր. այդ ես իմացա, երբ սկսեցինք զբոսնել, նա անվանեց իրեն և իմ անունս էլ ինքը հարցրեց։
– Այսպես,— պատասխանեցի նրա հարցին,— ամսական ամենաքիչը 50 ռուբլի պետք է, մոտ 125 ֆրանկ։
– Օ՞, մի՞թե,– րացականչեց նա և կանգ առավ։
կարծեցի, թե ուրախացավ էժանության վրա. ես էլ ուրախացա, մտածելով, որ ահա համոզվեց ինձ հետ գալու։
– Ես կարծում էի։– ավելացրեց նա,– որ ամսական 30 ռուբլիով կարելի էր ապրել, այդպես էին ասել:
– Օ՜,— գոչեցի ես— 30 ռուբլի՞, այսինքն՝ 75 ֆրա՞նկ և ոչ իսկ 100, դա անկարելի է։
– Եվ սակայն ինձ այդպես ասացին,— վերջացրեց նա տխուր շեշտով,— ինձ ասացին, որ Փարիզումն իսկ այդքանով կարելի էր ապրել:
– Շատ կարելի է,– մռմռացի ես,– եթե նեղ ապրվի։
– Ուրեմն կարելի՞ է,— Ժպտեց նա երեսիս նայելով,— ես շռայլ չեմ, շատակեր էլ չեմ. ես միայն սովորել եմ ուզում։
Լռեցի: Վճռողապես ասված այդ խոսքերը նրա կամքի ուժի չափն էին ցույց տալիս, և ես հիացել էի։
Նա էլ լռեց և մտածության մեջ ընկավ։ Սկսեցի աչքիս տակով քիչ զննել նրան։ Սիրուն գողտրիկ դեմքի վրա, ունքերի մեջտեղում, գոյացել էին երկու ուղղահայաց ակոսներ, իսկ կապտագույն բիբերը բարձրացել։ Այդպես էր մտածում Անան։
Նայում էի և զննում նրա մետաքսանման գորշ մազերը, սիրուն վայելուչ հասակը, վարդագույն աննման շրթունքները, որոնք վարդի թերթերունքների